Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուբոսլավ Պենեւը նյարդայնացած էր

Հոկտեմբեր 11,2013 22:52

Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո հրավիրված հետխաղային մամուլի ասուլիսին ներկայացավ խիստ նյարդայնացած: Դեռ ասուլիսը չսկսված, նա լրագրողներից ու լուսանկարիչներից պահանջեց հեռվից աշխատել:

Մասնագետն իր թիմի կրած պարտության համար մեղադրում էր աշխարհի առաջնության ընտրական մրցափուլում իրենց խաղերը սպասարկող մրցավարությունից՝ հայտարարելով, որ նրանք տեսնելով, որ Բուլղարիան վտանգավոր է ցանկացած մրցակցի համար, սուլում են իրենց դեմ: Aravot.am-ի հարցին, թե Սոֆիայում սադրանքների պատճառով մեր ֆուտբոլիստներին ցույց տված կարմիր քարտերը  նրա կարծիքով արդա՞ր էին ու ի վնաս բուլղարացիների՞, մասնագետը նախ մի փոքր անակնկալի եկավ ու խուսանավեց՝ ասելով, թե հարցեր տվեք այսօրվա հանդիպման մասին, իսկ այն խաղից մեկ տարի անցել է:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031