Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանը հաղթանակ բերեց «Միկային» եւ բարձրացրեց 3-րդ հորիզոնական

Հոկտեմբեր 22,2013 22:50

Հռոդոսում շարունակվող շախմատի Եվրոպայի կանանց ակումբային առաջնության  3-րդ տուրում Երեւանի «Միկան» 2,5:1,5 հաշվով առավելության հասավ «Ջելիկա ՊԵՊ»-ի նկատմամբ:

Հաղթական միավորը մեր թիմի հաշվարկին բերեց Էլինա Դանիելյանը՝ պարտության մատնելով Մարիա Ռակիսին: Նատալյա Ժուկովա-Հարիկա Դրոնավալի, Ջովանա Վոժինովիչ-Լիլիթ Մկրտչյան եւ Ջովանա Էրիկ-Լելա Ջավախիշվիլի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Չորրորդ տուրից առաջ, որում «Միկան» հանդիպելու է երկրորդ տեղում ընթացող «Յուգրայի» հետ, մեր թիմը 4,0 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031