Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի կարծիքը Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ չի փոխվել

Հոկտեմբեր 28,2013 18:58

«Գտնում եմ այն, ինչ տեղի է ունեցել, կապված է նրա անձնական գործունեության հետ, և փորձը՝ միջամտելու մեր Զինված ուժերի համալրման հաշվառման խնդիրներին։ Քաղաքական նրա գործունեության հետ, կարծում եմ, կապ չունի և նույնիսկ, եթե քաղաքական գործունեությունը նրա չլիներ և տեսնեինք, որ ինքը կապված է այդ հարցի հետ նրա նկատմամբ հետապնդումն իրականացվելու էր»,-խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`անդրադառնալով Վոլոդյա Ավետիսյանի ազատազրկմանը:

Նախարարը ամեն դեպքում ընդգծեց, թե իր վերաբերմունքը դրանով չի փոխվել. «Բայց դա ոչնչի հետ կապ չունի և միշտ էլ իմ վերաբերմունքը մեր մարտական ընկերների հետ եղել է բարի դրացիական և, այնուամենայնիվ, ինչ էլ ուզում է լինի ես եմ նրանց հետո նարցն հետ հանդիպում»:

Սեյրան Օհանյանը հավելեց նաեւ, որ  Վոլոդյա Ավետիսյանի հետ ինքը միշտ էլ բարի դրացիական հարաբերություններ է ունեցել։ «Նաև այս վերջին իրադարձությունների շրջանակում, ես գոնե երկու անգամ հանդիպել եմ նրա հետ և հանդիպման ժամանակ փորձել ուղղության տալ, թե ինչ կերպ նա կարող է աշխատել և ասել, որ առաջինը պետք է զեկուցվի նախարարությանը, որոնք կարող են իրականացվել։ Նաև նշել եմ, թե որոնք են մեր պետության հնարավորությունները և մինչև ՀՀ նախագահին տեղեկացվելը խախտվել է մեր պայմանավորվածությունը»,-նշեց նա:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031