Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցադրվեց «Գլխավոր էջ. Նյու Յորք Թայմսի ներսում» կինոնկարը

Հոկտեմբեր 31,2013 01:00

«Կարծում էի՝ իմ կողմից համարձակ քայլ էր «Նյու Յորք թայմսում» աշխատանքի տեղավորվելը, ես դա չէի համարում իմ ճակատագիրը՝ դառնալ «Նյու Յորք թայմսի» լավագույն աշխատակիցը, ես ուղղակի չէի ցանկանում ձախողել այս գործը: Խոսք անգամ չէր կարող գնալ, որ «Նյու Յորք թայմսում» կարող են կրճատումներ լինել: Բայց «Նյու Յորք թայմսը» կենդանի մնալու համար պետք չէ՝ մոնոլիտ լինի»:

«Նյու Յորք թայմսի» լրագրող Դևիդ Քերր 

Հոկտեմբերի 30-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Ամերիկյան վավերագրական կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Գլխավոր էջ. Նյու Յորք Թայմսի ներսում» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նկարահանվել է 2011 թվականին, ռեժիսորն է Էնդրյու Ռոսսին:

Ֆիլմը նվիրվում է ամերիկյան հետաքննող լրագրող Դեվիդ Փերլի հիշատակին նվիրված միջոցառումների շարքի ՝աշխարհով մեկ տարածելու համար այն գաղափարները, որոնց իր կյանքն է նվիրել լրագրողը:

Ֆիլմի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ստացավ  մտնել «Նյու Յորք Թայմս»  թերթի խմբագրություն և ամերիկյան լրագրության ներքին խոհանոց: Կինոնկարի միջոցով հանդիսատեսը ականատես դարձավ լրատվական արդյունաբերության վերափոխմանը, լսեց հայտնի լրագրողների կարծիքներն ու մեկնաբանությունները: Ֆիլմը փորձում է տալ պատասխան այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե լրատվամիջոցների ապագան հետևում թողնի բուն լրագրությանը:

Ամերիկյան վավերագրական կինոփառատոնը կազմակերպվել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և ԱՄՆ դեսպանատան կողմից: Երկրորդ տարին է ինչ փառատոնն անցկացվում է Հայաստանում: Նրա ընթացքում ցուցադրվելու է 24 ֆիլմ, որոնցից 7-ը թարգմանված են հայերեն: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆիլմերի բաժնի ղեկավար Մելիք Կարապետյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ «Գլխավոր էջ. Նյու Յորք Թայմսի ներսում» կինոնկարը հայ երիտասարդների համար արդիական ֆիլմ է.

«Ֆիլմը նվիրված է ամերիկացի լրագրողի հիշատակին, ով մահացել է Պակիստանում: Այն ցույց է տալիս, թե լրագրողի դժվար աշխատանքը, ինչքան ռիսկային է: Ցանկացած երկրում այդ ռիսկերը կան, և ճշմարտությունը միշտ դժվար է բացահայտել»:

Ուսանող Արտյոմը, ով ներկա էր ցուցադրությանը, նշեց, որ կուզենար նման փառատոնների մասին տեղեկանալ ոչ միայն ընկերներից, այլ նաև հեռուստացույցից և ռադիոյից.

«Շատ ուրախ եմ, որ նման միջոցառում կա, հետաքրքիր ֆիլմ էր: Բայց թերություն կարելի է համար տեղեկատվության, գովազդի պակասը կամ, գուցե, բացակայությունը, կուզեի՝ ավելի շատ խոսվեր նման միջոցառումների մասին»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031