Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄՀ պատվիրակությունը մասնակցեց Մրցունակության համաշխարհային գագաթաժողովին

Նոյեմբեր 26,2013 14:50

Սույն թվականի նոյեմբերի 21-22-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը մասնակցեց Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում տեղի ունեցած Մրցունակության համաշխարհային գագաթաժողովին և Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության տարեկան համաժողովին:

Միջոցառմանը մասնակցում էին աշխարհի շուրջ 33 երկրների պետական և մասնավոր ոլորտների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գագաթաժողովի շրջանակներում ՀԱՄՀ պատվիրակությունը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից վերջերս ընդունված Հայաստանի ավիափոխադրումների ոլորտի մրցունակության ռազմավարությունը:

 

Մասնավորապես, ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը ավիափոխադրումների մրցունակության առարկայական մոտեցումները ներկայացրեց Կորեայի Հանրապետության փոխվարչապետ, Ռազմավարության և ֆինանսների նախարար Օ-Սոք Հայնին: Քննարկվեցին Կորեայի ավիացիայի բնագավառի փորձի փոխանակման և կորեական ընկերությունների Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր: Համաձայնություն ձեռք բերվեց համատեղ ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները և հեռանկարները:

 

 Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի

Հանրային կապերի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930