Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկական ինստիտուտում մեծ կարեւորություն են տալիս սպորտին (ֆոտոշարք)

Նոյեմբեր 28,2013 17:37

PB280261 PB280250 PB280233 PB280264

 ՀՃՊՀ-ն՝ նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտը, 80 տարեկան է: Հոբելյանի առիթով բուհում տարվա ընթացքում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ: Այսօրվանը կրում էր «Մարզական պոլիտեխնիկ» անունը եւ նվիրված էր սպորտի տարբեր բնագավառներում համաշխարհային նվաճումների հասած նախկին ու ներկայիս պոլիտեխնիկցի վաստակաշատ մարզիկներին ու մարզիչներին: 

Ցերեկույթը վարող նույնպես Պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն ընթերցեց հինգ տասնյակից ավելի մարդկանց անուններ, որոնք տարբեր տարիների մարզական բարձր նվաճումներով ոչ միայն փառք ու պատիվ են բերել Պոլիտեխնիկական ինստիտուտին ու Հայաստանին, նշանակալի դերակատարություն ունեցել հանրապետության գիտության ու տնտեսության զարգացման ոլորտներում, այլեւ բարձր պաշտոններ են զբաղեցրել միջազգային մարզական ատյաններում՝ նպաստելով հայկական սպորտի առաջընթացին:

Բուհի հոբելյանի կապակցությամբ վաստակաշատ ութ պոլիտեխնիկցիների շնորհվեց «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատողի» կոչում, իսկ համալսարանի պաուերլիֆթինգի հավաքականը, որ հաղթող է ճանաչվել հանրապետությունում՝ պարգեւատրվեց նաեւ գավաթով:

Ամբողջ միջոցառման ընթացքում ՀՊՃՀ -ի ուսանողական մարզական խմբերի ներկայացուցիչները հանդես եկան ցուցադրական ելույթներով:

Aravot.am-ի հետ զրույցում համալսարանի մարմնակրթության եւ սպորտի գիտակրթական կենտրոնի տնօրեն, սպորտի վարպետ Սամվել Մեհրաբյանն ասաց. «Այսօր ՀՃՊՀ-ում սովորում է 11 հազարից ավելի ուսանող: Մեր թիմերը մարզվում եւ բավականին հաջող հանդես են գալիս Հայաստանի առաջնություններում, ուսանողական խաղերում: Մեր բուհում մեծ կարեւորություն ենք տալիս ուսանողության առողջությանը: 1-2-րդ կուրսերում ֆիզիկական կուլտուրա առարկայի պարտադիր դասընթացներից բացի գործում են նաեւ սպորտային կատարելագործման խմբեր, որոնցում մեր բարձրակարգ ուսանող-մարզիկները շարունակում են մարզվել մինչեւ համալսարանն ավարտելը, բուհի հավաքականների կազմերում մասնակցում տարբեր մրցումների՝ սկսած Հայաստանի առաջնություններից, վերջացրած ուսանողական խաղերով ու միջազգային պաշտոնական առաջնություններով: Այսօրվա վիճակով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, ընդհանուր առմամբ, մոտ 3,5-4 հազար ուսանողներ ընդգրկված են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930