Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ոստիկանության մարտական ՊՈԱԿ-ներն ընդդեմ մի քանի 100 ակտիվիստի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2013 22:09

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ, ընդդեմ Մաքսային միության կարգախոսով բողոքի երթի ընթացքում ոստիկանների գործողություններն ամբողջությամբ ապօրինության շրջանակներում էին: «Խաղաղ հավաք էր, խաղաղ երթ:

Ամիրյան փողոցում ակտիվիստները չարեցին այնպիսի գործողություններ, որոնք կստիպեին ոստիկաններին հարձակվել այնպես, ինչպես հարձակվեցին կամ  շրջափակել ու խոչընդոտել տեղաշարժը: Երբ ոստիկանները հարձակվեցին, ակտիվիստները երկու մետր հեռու էին նրանցից: Նրանց կատարածը խախտում էր մարդու իրավունքների հռչակագրի, Սահմանադրության, ինչ հնարավոր էր այսօր խախտեցին»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է ակցիայի նախաձեռնող խմբի բանակցություններին Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ, ինչի արդյունքում ակցիայի մասնակիցները կամաց-կամաց ցրվեցին, պարոն Մարտիրոսյանն ասաց՝ որոշումը կազմակերպիչներինն էր, ինքը գնահատականներ չի տա, միայն կարող են աջակցել այդ որոշմանը:

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով էլ, եթե ոստիկանապետի հետ բանակցությունները չլինեին, ապա անհամեմատ շատ կլիներ բերման ենթարկվածների թիվը. «Միայն այն, որ մի քանի հարյուր մարդու դեմ դուրս է բերվել երկրի ոստիկանության մարտական ՊՈԱԿ-ները, նշանակում է, որ իրավիճակն  ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Տեսանելի է, որ իշխանությունները ավելի լավ են պատկերացնում, թե ինչով սա կարող է ավարտվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Լուսանկարը՝ Լեւոն Բարսեղյանի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031