Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը «խիստ տույժեր» է խոստանում

Դեկտեմբեր 12,2013 14:55 Share

«Կարգապահական պաշտոնանկությունների մասին դեռ վաղ է խոսել, որովհետեւ ծառայողական քննություն է ընթանում: Երբ հանձնաժողովի նախագահը կզեկուցի`մենք համապատասխան միջոցները կձեռնարկենք: Իհարկե, տույժեր, շատ խիստ, կլինեն: Պաշտոնանկություններ կլինեն: Գոնե այդ ստորաբաժանման ղեկավարը պաշտոնից կազատվի, որովհետեւ իրենք պարտավոր են իմանալ իրադրությունը, որը տիրում է իրենց ստորաբաժանումում»,- այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`անդրադառնալով նախօրեին ՊՆ զորամասում տեղի ունեցած զինվորի միջադեպին :

Նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ դեպքը գրանցվել է միջանձնային հարաբերությունների արդյունքում : Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, Սեյրան Օհանյանն ասաց, որ քննության տարբերակներից մեկն էլ սպանության վարկածն է, քանի որ ինքնասպանության դրդելն առավելապես սպանություն է, քան ինքնասպանություն:

«Այն պատասխանատուները, որոնք պարտավոր էին համագործակցել նաեւ իրավական ոլորտից, ռազմական ոստիկանությունից, նրանք նույնպես իրենց տույժը խիստ կերպով կստանան»,-հայտարարեց նախարարը:

Պատասխանելով լրագրողներից մեկի`Լյուքս Ստեփանյանի գործին վերաբերվող հարցին էլ, Սեյրան Օհանյանն ասաց, որ այդ գործում ինքը խնդիր չի տեսնում: Հիշեցնենք, որ դատապաշտպանը հայտարարել էր, որ քննությունը միակողմանի է ընթանում: «Մոտ ժամանակներս գործը կուղարկվի դատարան: Այդ դեպքում, խնդիրներ չունենք, որովհետեւ կա կոնկրետ զոհվողը, կրակողը: Այդ դեպքում դժվար չէ, որպեսզի քրեական ամբողջ գործընթացն իրականացվի»:

Հակոբ Ինջիղուլյանի գործի մասին էլ նախարարն ասաց, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի նրան ետ վերադարձնի, թեպետ Ադրբեջանի հետ պետական հարաբերությունների բացակայությունը բարդացնում է գործը: Սեյրան Օհանյանը վերահաստատեց իր հայտարարությունն այն մասին, որ «Հակոբի վերադարձից հետո նրա նկատմամբ ոչ մի քրեական հետապնդում չի լինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031