Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Իսպանիայի ԱԳՆ-ների միջև

Հուլիս 10,2026 21:21 Share

Հուլիսի 8-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։

Խորհրդակցությունները հայկական կողմից գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ իսպանական կողմից՝ Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարցերով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոն:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Իսպանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։

Քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական համագործակցության, ներդրումների խթանման, բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության ոլորտների զարգացման հեռանկարներին։

Կարևորվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացումը և բարձր մակարդակի փոխայցելությունների շարունակականությունը։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Ընդգծվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում արձանագրված դրական դինամիկային, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածությանը միտված նախաձեռնություններին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև միջազգային օրակարգի այլ կարևոր հարցերի:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել