Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ ավարտած տարի

Հունվար 12,2014 11:28

Ամբողջ ցերեկը չնայած նախատոնական եռուզեռ էր իր շրջապատում, մի տեսակ անսովոր դատարկություն էր տիրում։ Երեկոյան կողմ միայն հարևաններ հայտնվեցին։ Հիմնականում՝ նոր դեմքեր։ Որպես հնաբնակ առաջինն ինքը ողջունեց նրանց․

– Ոտքներտ խերով լինի։ Երբ ես այս շենքը մտա նորեկներին այսպես էին դիմավորում հնաբնակները։ Ինչպե՞ս եք տեղավորվել։

– Դե ճիշտն որ ասեմ գլխավոր մուտքով չհաջողվեց ներս մտնել։

Չնայած սաստիկ ցրտին հավաքված մեծաթիվ ցուցարարները ` արգելափակել էին այն երկրորդ հարկի հաստամարմինը բողոքելու հետ , – մի քիչ շիկնեց։

– Բողոքել պետք չէ, դա իրենց համար արտահայտվելու ու դրական փոփոխությունների հասնելու ձև է խոսակցությանը խառնվեց , -իրազեկությամբ փայլող երրորդ հարկինը մարդկային հասարակությունը, – մութ ու տխուր օրերից խուսափելու համար պետք է կարողանա առաջընթացին նպաստող ճիշտ քայլեր կատարել։

–  Այստեղ մի՞շտ է այդպես լինում,- չորորդ հարկինի հարցապնդումը պարզորոշ խոսում էր նրա վախեցած լինելու մասին, մենք մուտք  գործեցինք ետնամուտքով՝ ցուցարարներից աննկատ։

Հարցադրումն իրեն էր ուղղված՝ որպես հնաբնակի։ Ինքը ընդհանուր լարվածությունը գցելու համար ստիպված է պարզաբանումներ անել , վիճակն անորոշ թողնել իր կողմից ճիշտ չէր լինի:

– Դե ինչպես Ձեզ հասկանալի բացատրեմ․ ցուցարարներն ուզում են, որ իրենց երկրի կառավարությունը երկիրը կախվածության մեջ չգցի ուրիշներից։ Էժան գազ գնի անմիջական հարևան երկրից, իսկ   կառավարությունն այն գնում է հեռվից այն էլ ավելի թանկ։ Ուզում են՝ հասարակական տրանսպորտի որակը լավանա առանց սակագնային փոփոխության էժանություն լինի գործազրկությունը պակասի, արտագաղթն ավարտվի․․․

– Ես լսել եմ, որ եթե տարին լավ է սկսվում այդպես էլ շարունակվում է։

Մարդիկ երևի ընթացքում կուտակված խնդիրները լուծելու համար են տարվա վերջին ակտիվացել, որ մյուս տարին սկսեն նոր լավ ձևով …

Մտքերի փոխանակությանը խառնվեց յոթերորդ հարկինը , -տրամաբանական է։

– Հավատացեք, ինձ որպես հնաբնակի և ամենատարիքովի։ Կայացած երկրներ կան, որտեղ Նոր տարուց առաջ ոչ թե ցույցեր են անում, այլ  բնակիչներն իրենց հին իրերը դեն են նետում գալիք տարում նորը ձեռք բերելու ակնկալիքով կարծեմ իտալացիներն են․․․։ Բայց այստեղ այդպես չէ։ Ինչե՜ր եմ տեսել այս երկրում,- ինքը թեման բացեց ու մտորումի մեջ ընկավ՝ հիշելով տարիներ առաջ այս դահլիճ կատաղած ցուցարարների, մուտքը ու պաշտոնյաների ծեծված դեմքերը, իսկ մի քանի տարի դրանից անց տեռորիստական ակցիան մարդկային զոհերով․․․ Տեղեկացնի՞ սրանց այդ մասին, թե՞ չէ։ Չէ չի ասի, դրանով ընդհանուրի տոնական տրամադրությունը կփչացնի։

–  Ինչպիսի՞ն է այստեղի մարդկային միջավայրը,- վեցերորդ հարկինը պարզորոշ անհանգստացած էր անորոշությունից։

– Այստեղ մարդիկ հիմնականում բարի հոգատար ու աշխատասեր են։ Ինչ որ ձեռք են բերում, փորձում են խնամքով օգտագործել։ Եթե պետք է լինում, կատարում են վերանորոգումներ․ դա տնտեսման նպատակով է  արվում։ Դեն նետում են ,եթե անհնարին է լինում վերականգնելով բերել նախնական տեսքի կամ վայելուչ այլ վիճակի։ Եթե ուզում եք այս երկրի մասին շատ բան իմանալ, հեռուստացույց նայեք։ Առիթի դեպքում, համակարգչից էլ օգտվեք։ Այդպես Ձեր տեղեկացվածության շրջանակը կմեծանա։ Շատ բան կլսեք, բայց տեսած լսածը հալած յուղի պես մի ընդունեք, փորձեք անալիզ անել, համադրել փաստերը։ Փաստերով դատելը  շատ կարևոր է։

–  Հատակի ամրությունը ինչպիսի՞ն է,- ձայնը հինգերորդ հարկից էր, բայց դեմքը տեսնել իրեն չհաջողվեց։

– Ենթադրում եմ, որ եթե նման հարց եք տալիս, ուրեմն սեյսմիկ վտանգավորությամբ երկրից եք ժամանել հինգերորդում հանգրվանածին , -պատասխանեց,- ինքը սեյսմիկ տեսակետից այստեղ այնքան էլ ապահով չէր բայց ըստ ինձ հասած հավաստի ինֆորմացիայի՝ ահավոր  1988 -ի երկրաշարժից հետո այդ հարցին լուրջ ուշադրություն են դարձնում։ Ուսումնասիրվել է Ճապոնիայի և այլ երկրների փորձը։ Այս շինության լրացուցիչ ամրացումը դրա վառ ապացույցն է։

–  Քաղաքական վիճակի մասին յոթերորդ հարկինի հարցը պարզորոշ քաղաքագիտական ուղղվածություն ուներ, ցույցերը մենք  հասցրինք տեսնել, իսկ ընտրությունների մամուլի ազատության, կաշառակերության, օֆշորներում այստեղի կառավարության , մասնակցության մասին ի՞նչ կասեք։

– Մենք տոնական միջոցառման մասնակիցներ ենք լինելու, Ձեր նշած հարցադրումների մասին, եթե Դուք համբերատար ու ուշադիր լինեք, կիմանաք միջոցառման եզրափակիչ մասում։ Մասնակիցներն այդ ժամանակ մի թեթև գինովցած են լինում ու․․․․

– Դա ի՞նչ բան է․․․

– Համբերություն, դա պատմելու բան չէ, պետք է անձամբ տեսնել ,այնպես որ ամեն ինչ իր ժամանակին։ Գինովցած ժամանակ , լեզուները բացվում են կխոսեն ընտրություններում խփված ձայների , քանակից ձերբակալված ցուցարարներին հնազանդեցնելու ձևերից, կառավարության անդամներ օֆշոր փոխշահավետ հարաբերությունից, ֆինանսական լվածքներից։ Վերջերս էլ թոշակի կուտակումից են անընդհատ խոսում՝ մոռանալով ,որ իրենց կյանքը սահմանափակ է։

– Բյուջեից ի՞նչ կասեք,- քաղաքագետը համառորեն հանգիստ չի տալիս։

– Այս երկրի վարչապետն ես չեմ, այդ պատճառով էլ չեմ կարող ասել բյուջեում ինչո՞ւ գումար չկա, և այդ փաստն ինչո՞ւ են հասարակությունից թաքցնում։ Կամ ի՞նչու չեն պակասեցնում անհարկի ծախսերը, ավելացնում   մուտքերը՝ օլիգարխներին ամբողջովին հարկային դաշտ տեղափոխելով։ Միայն գիտեմ, որ այսպես եթե կաթսայի եռալը շարունակվի, և ոչ ոք փորձ  չանի կափարիչը կիսաբաց անել ու ճնշումը գցելու համար գոլորշի բաց թողնել, ապա պայթյուն կլինի:

– Դա մեզ կվերաբերվի՞ ,ես էլ մտածում էի պատվարժան ու ապահով միջավայրում եմ գտնվելու,- վեցերորդ հարկից եկող ձայնը խիստ մտահոգիչ էր։

– Դժվարանում եմ ասել,- ասեցի՝ մտքիս մեջ մտորելով ո՞րն է ավելի լավն՝ անողոք ճշմարտությունն ասե՞լը, թե՞ այստեղի կառավարության պես քաղցր ստով համեմված կեղծ ցուցանիշներով կերակրելը:- Առաջին անգամ ես այստեղ հայտնվեցի այդ օրն այնպիսի բուռն, տոնախմբություն էր կատարվում, որ ինձ թվաց, թէ դրախտ եմ ընկել։ Դե պատմելը մի բան է, տեսնելն՝ այլ։ Եզրափակվենք։ Կեսգիշերը մոտենում է, շուտով արարողապետը կբերի կտեղադրի մեր ամենավերևի հարևանին, կարմիր աստղ է լինելու, իսկ առաջի հարկում իր մշտական տեղը կգրավի կարմիր մուշտակով ու թասակով ծերուկը, որի կողքին կառավարության անդամների ու պատգամավորների համար անվանական նվերներ կդրվեն։ Հետո գունավոր լույսերը կմիացնեն ու կփորձարկեն։ Ուղիղ կեսգիշերին թնդյուն եք լսելու, շվախեք շամպայնի խցանն է դուրս թռչում այդպես: Պատուհանից էլ կերևա բազմագույն լույսերով բռնկված սալյուտը։ Մինչև հունվար մեզ այդպես կթողնեն եղևնու ճյուղերից կախված, հետո 14- ին, կառավարության անդամներն ու պատգամավորները մեզնից մի -մի հատ կընտրեն, կհանեն, կտանեն իրենց տները որպես իրենց համար լավ, ավարտած տարվա հուշ՝ հաջողության թալիսման, մյուս տարի նույն տեղում անձամբ կախելու ակնկալիքով ….

Գագիկ Շոլինյան

 դեկտեմբեր թ․ Երևան 2013 / /

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031