Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 34 սպա հեռացվել են պաշտոնից՝ խարդախության պատճառով. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 16,2014 10:40

Խաբեությունը հայտնաբերվել է պատահաբար՝ Մոնտանա նահանգում գտնվող ռազմաօդային ուժերի «Մալմստրոմ» ռազմակայանի ծառայողների մոտ թմրանյութեր պահելու մեղադրանքներով իրականացվող հետաքննության ընթացքում:

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը որոշել է կայացրել միջուկային հրթիռների արձակման համար պատասխանատու 34 սպայի պաշտոնից հեռացնելու համար՝ մասնագիտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով անցկացվող թեստի ընթացքում խաբեության կամ խաբեությունը քողարկելու պատճառով:
Խաբեությունը հայտնաբերվել է պատահաբար՝ Մոնտանա նահանգում գտնվող ռազմաօդային ուժերի «Մալմստրոմ» ռազմակայանի ծառայողների մոտ թմրանյութեր պահելու մեղադրանքներով իրականացվող հետաքննության ընթացքում:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար Դեբորա Լի Ջեյմսը չորեքշաբթի օրը «խորը հիասթափություն» է արտահայտել տեղի ունեցած կապակցությամբ՝ «միանգամայն անընդունելի» անվանելով տեղի ունեցած խարդախությունը:

Ռազմաօդային ուժերի հրամանատար Ջեյմսը սակայն հավաստիացրել է ամերիկացիներին, որ երկրի միջուկային զինանոցը լավ է պաշտպանված՝ շեշտելով, որ միջուկային հրթիռների համար պատասխանատու զինծառայողները կենթարկվեն վերաթեստավորման:

Միջուկային հրթիռների համար պատասխանատու սպաների շրջանում խարդախության մասին հաղորդվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի միջուկային ուժերում տեղի են ունենում մտահոգիչ զարգացումներ, այդ թվում՝ ստացվում են այս զորատեսակի զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական ցածր վիճակի և ձանձրույթի մասին հաղորդագրություններ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալներից մեկը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից՝ Ռուսաստանում միջուկային զենքի հետ կապված վարժանքների ընթացքում հարբեցողությամբ զբաղվելու հետևանքով:

Արմեն Հովհաննիսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031