Լրահոս
Օրվա լրահոսը

Սպաները ծառայության անցնելու պահին կստանան բնակարան. Նիկոլ Փաշինյան

Հուլիս 20,2023 13:38

Պաշտպանության նախարարն ինձ մեկ ուրիշ կարևոր լուր է հայտնել, որ ուզում եմ կիսվել. ՀՀ կառավարության այսօրվա նիստում անկեղծացավ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր դիտարկմամբ՝ այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կունենանք դիմորդների բավականին մեծ թիվ, իհարկե, թվեր չենք հրապարակի, բայց զգալի աճ ունենք»,- ասաց Փաշինյանը՝ հայտարարելով, որ սա պայմանավորված է նրանով, որ ռազմական համալսարան ընդունված, ավարտած ու ծառայության անցած սպաները ծառայության անցնելու պահին կստանան բնակարան։

«Դա կհամարվի իրենց սեփականությունը, բայց մինչև ծառայության ավարտն այն օտարելու հնարավորություն չեն ունենա: Ենթադրաբար, բնակարանները կարող են լինել նաև Երևանում, բայց նրանք, եթե ծառայում են Սյունիքում, կարող են այդ բնակարանները վարձակալության տալ ու իրենց ընտանիքի կարիքները լրացուցիչ բավարարել։ Այսինքն՝ ստանում են արդեն կրկնապատկված աշխատավարձ ու բնակարանի վարձակալությունից ստացած եկամուտ:

Այսինքն՝ ստանալով բարձր, արդեն կրկնապատկված աշխատավարձ և այս բնակարանի վարձակալությունից ստացած եկամուտը, որը որևէ կերպ չի նվազեցվի, այսինքն՝ դա պլյուս է, իրենց սեփականությունն է, իրենք այդ սեփականությունը կարող են տնօրինել: Սա էլ հույս ունեմ՝ էֆեկտ կտա»,- ասաց Փաշինյանը:

Նա կարևորեց նաև այն, որ կրթության բարեփոխումների տրամաբանության մեջ նաև ռազմական կրթությունը ներառվի. «Մեր ծրագրերում է սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց ունենալը, որը մենք հիմա արդեն համոզված ենք, որ պիտի տեղակայվի Ակադեմիական քաղաքում, որի ծրագիրը, ըստ էության, հիմա շատ մեծ ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մտել է իրականացման փուլ: Առաջիկայում մենք կունենանք գլխավոր հատակագիծը և կսկսենք նախագծերը հերթով, փուլ-փուլ իրականացնել»,- ասաց Փաշինյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31