Լրահոս
Օրվա լրահոսը

Qahana.am-ին հունվարին հաճախակի տրված հարցերը

Հունվար 17,2014 16:42
  1. Այս օրերին հաճախակի տրվող հարց N 1.
    Տյառնըդառաջ՝ նորապսակների, թե՞ նոր նշանադրվածների տոն

Տյառնըդառաջի տոնն ո՞վ է նշում և ե՞րբ:

Տյառնըդառաջ` փետրվարի  13-ի՞ն է, թե՞ 14-ին:

Տյառնըդառաջի օրը, որն անփոփոխ ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ,  Տյառնընդառաջի Ս. Պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ:

Հարցին, թե արդյո՞ք Տյառնըդառաջի տոնը շարժական է և այս տարի փոխվե՞լ է և նշվում է փետրվարի 14-ին, պատասխանում ենք. այն շարժական չէ և ամեն տարի անփոփոխ նշվում է  փետրվարի 14-ին: Պարզապես փետրվարի 13-ի երեկոյան ըստ եկեղեցու օրացույցի, սկսվում է նոր օր, կատարվում է նախատոնակ, որի ընթացքում Ս. Սեղանի կանթեղից լույսը վերցրած ժողովուրդը գնում է իրենց տները, իսկ նորապսակները, ժողովրդական ավանդության համաձայն, վառում են խարույկներ:

Տյառնըդառաջի հոգևոր խորհուրդը կարդացեք այստեղ 

  1. Այս օրերին հաճախակի տրվող հարց N 2.
    Մեծ պահք և Զատիկ

Ե՞րբ է այս տարի սկսվում Մեծ պահքը և ե՞րբ է Ս. Հարության տոնը:

Մեծ պահքն այս տարի սկսվում է մարտի 3-ին՝ հաջորդելով Բուն Բարեկենդան տոնին: Տոնացույցերում նշվում է Բուն Բարեկենդան Մեծի պահոց և դա նշանակում է, որ հաջորդ օրը սկսվում է Մեծ պահքը : Իսկ Ս. Հարության տոնն այս տարի կնշենք ապրիլի 20-ին :

  1. Այս օրերին հաճախակի տրվող հարց N 3.

Ե՞րբ է  նշվում այս տարի Ս. Սարգսի տոնը:

Այս տարի երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնը կնշվի փետրվարի 15-ին: Տոնի և տոնակատարությունների մասին տեղեկացեք այստեղ:

Առաջավորաց պահքն այս տարի սկսվում է փետրվարի 10-ից: Կարդացեք այստեղ:

Աղի բլիթ ճաշակելը Եկեղեցու հետ որևէ առնչություն չունի: Այն զուտ ժողովրդական սովորույթ է: Այս տարի երիտասարդներն այն կճաշակեն փետրվարի 14-ից 15-ի գիշերը:

 

Qahana.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031