Երրորդ տարին է՝ Էմմա Սահակյանը գիշերում է Բաղրամյան 26-ի դիմաց: 77-ամյա տիկին Էմման ամառ-ձմեռ, գիշեր-ցերեկ այդտեղ քնում, սնվում եւ ապրում է: Նա նախագահի նստավայր է եկել՝ նստացույցի, սակայն երբ ուժերը սպառվում են, նստացույցը վերածվում է պառկելացույցի: Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը՝ տիկին Էմման,16 դիմում ՀՀ նախագահին է գրել, երեք դիմում էլ՝ նրա տիկնոջը: Էմմա Սահակյանը բնակարանի խնդիր ունի, ինչպես ինքն է ասում՝ անարդարության զոհ է դարձել, սակայն տիկնոջ հարցով որեւէ ատյան չի ցանկանում զբաղվել: Մետրոյի Բաղրամյան կայարանից մշտապես օգտվողները տիկին Էմմային լավ են ճանաչում, անցնելիս բարեւում են, նրա որպիսությունը հարցնում: Նա էլ բոլորին բարեհամբույր պատասխանում է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.08.2015


















































