Լրահոս
Օրվա լրահոսը

Ձուն ու կանաչին ամենաշատն են թանկացել

Փետրվար 05,2014 12:04

Կարտոֆիլը, կանաչին, հացամթերքը, սուրճը, կակաոն եւ մի շարք այլ ապրանքներ 2012-ի համեմատությամբ անցյալ տարի  թանկացել են: Ընդհանուր առմամբ  գնաճը կազմել է 5,6%: Ամենաբարձր գնաճն արձանագրվել է կանաչու եւ ձվի ապրանքային շուկայում: Միակ ապրանքը շաքարավազն է, որ միջին տարեկան ցուցանիշով էժանացել է:

Այսօր «Հենարան» ակումբում այս տվյալները ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Էական գնաճ արձանագրվել է մրգի եւ բանջարեղենի շուկայում: Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ ձվի թանկացումը պայմանավորված է  կերի թանկացմամբ, որը ներկրվում է: Անցյալ տարի միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 6,5%-ով: Սպառողական նվազագույն զամբյուղը, առողջապահության նախարարության կողմից հաստատված, կազմել է 56.214 դրամ. այն 8%-ով  ավելացել է:

Մանրամասներն՝ առաջիկայում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728