Լրահոս
Օրվա լրահոսը

Այլ դպրոցի աշակերտին դիպլոմ տալու համար քոլեջի տնօրենը դատապարտվեց եւ համաներվեց. pastinfo.am

Փետրվար 11,2014 12:55

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր  Լևոն Ավետիսյանի նախագահությամբ, Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի տնօրեն Նազիկ Մարտիրոսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական  օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակեց տուգանք՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի 200-պատիկի, այսինքն՝ 200 հազար դրամի չափով:

Միաժամանակ, դատարանը, «Համաներում հայտարարելու մասին» Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 3-ի որոշման կիրառմամբ, ամբաստանյալին ազատեց պատժից:

Ըստ մեղադրանքի՝  քոլեջի տնօրենը  նաև  տվել է  պետական տնտեսագիտական համալսարան ընդունվելու երաշխավորագիր, որը հնարավորություն է ընձեռել Ա.Գևորգյանին, ըստ գործող կարգի, առանց ընդունելության քննություններ հանձնելու՝ դիմել և ընդունվել նշված համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի 2-րդ կուրս։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728