Կան քաղաքական սկզբունքներ, որոնք մեզ համար շատ թանկ են և ուղեկցել են մեզ մեր քաղաքական գործունեության ամբողջ ընթացքում: Այն է՝ այդ ճանապարհին՝ քաղաքական գործունեության մեջ, երբեք տուրք չտալ հասարակական կարծիքին, չհաճոյանալ, ոչ թե առաջնորդվել հասարակական կարծիքով, այլ քո ծրագրերով, քո առաջարկներով առաջնորդել հասարակությանը, ասել միայն ճշմարտությունը, երբեք չխաբել և մոլորության մեջ չգցել ժողովրդին, գործել գերագույն պատասխանատվությամբ՝ քո վրա վերցնելով բոլոր հարվածները:
Սա քաղաքական ուժի իրականում միակ առաքելությունը, միակ գործելաձևն է, գործելաոճը, որն ընդունելի պիտի լինի: Հակառակ դեպքում մենք գործ ունենք ո՛չ թե քաղաքական ուժի, այլ՝ իշխանատենչների մի խմբակի հետ:
Բժշկի, ուսուցչի, շինարարի սխալները կարող են մի քանի հազար մարդու ճակատագրի հետ խաղալ: Քաղաքական ուժի սխալները կարող են ծանր հետևանքներ ունենալ ամբողջ ժողովրդի, ամբողջ ազգի համար: Հետևաբար քաղաքական ուժը սխալվելու իրավունք չունի: Նա իր գործողությունները պետք է մանրակրկիտ հաշվարկի, պետք է առաջարկի խելամիտ լուծումներ, իրատեսական ծրագրեր, երբեք չպետք է տրվի հույզերին, երբեք չպետք է զբաղվի պոպուլիզմով:
Սամվել Աբրահամյան,
ՀԱԿ գործադիր քարտուղար
Կարդացեք նաև
Հայ ազգային կոնգրես


















































