Լրահոս
Օրվա լրահոսը

95 ուսանող արժանացավ Beeline Scholarship կրթաթոշակին

Փետրվար 14,2014 15:41

14 փետրվարի, 2014թ, Երևան. Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ «Beeline Scholarship» ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքաելյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը և պաշտոնական այլ անձինք:

ՀՀ պետական բուհերում վճարովի համակարգում սովորող 95 ուսանող առաջին անգամ արժանացան «Beeline Scholarship» կրթաթոշակին, որի շրջանակում «ԱրմենՏել» ընկերությունը 2014 թվականին կվճարի հաղթող ուսանողների մեկ կիսամյակի վարձը:

«ԱրմենՏել» ընկերության անունից սրտանց շնորհավորում եմ բոլոր այն ուսանողներին, ովքեր կարողացան ապացուցել, որ իրոք արժանի են Beeline Scholarship կրթաթոշակին։ Համոզված եմ, որ մեր կողմից տրամադրված աջակցությունը կդարձնի այս ուսանողների կյանքն ավելի լավ, իսկ մենք մոտ ապագայում կլսենք նրանց նորանոր ձեռքբերումների և նվաճումներ մասին»,-ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքաելյանը:

Հանձնաժողովի կողմից բարձր միավորների արժանացած ԵՊՀ արվեստի պատմության և տեսության բաժնի ուսանող Նարեկ Հովհաննիսյանը հյուրերին ներկայացրեց իր ծրագիրը, որտեղ նա առաջարկում էր իր ուղիները հայկական հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանման գործում, իսկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հոգեբանության բաժնի ուսանող Էսմերալդա Երիցյանը փնտրել և ներկայացրել է հատուկ կարիքներով մարդկանց մեր հասարակությունում ներգրավելու ուղիները:

Հաղթող ուսանողների ելույթներին հաջորդեց կրթաթոշակին արժանացած ուսանողների միջև կայանալիք վիճակահանությունն, որն անցկացվեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը։ Աննա Թովմասյանը դարձավ այն երջանիկ ուսանողը, ով հնարավորություն ստացավ մեկնել Միացյալ Թագավորություն մասնակցելու դասընթացի:

Նշենք, որ «Beeline Scholarship» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի նոյեմբերի 25–ին և իրականացվում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող ուսանողներին: Ծրագրին մասնակցելու համար ուսանողները պետք է ներկայացնեին իրենց ոլորտի փոփոխությունների տեսլականը։ Ծրագրին մասնակցել է ավելի քան 500 ուսանող։

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728