Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզպետի տանը անհայտ սարքեր են հայտնաբերվել

Մարտ 03,2014 12:56

Ինչպես քիչ առաջ տեղեկացրեց News.amԱրագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի` Աշտարակի տանը արտակարգ դրություն է:

Մարզպետը իրեն պատկանող կիսակառույց տանը գազի բալոններ եւ այլ անհայտ սարքեր է հայտնաբերել եւ ահազանգել իրավապահներին: Այնտեղ են այս պահին ոստիկաններն ու ԱԻՆ-ի աշխատակիցները:

Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, փոխքաղաքապետ Գեւորգ Եղիազարյանը Aravot.am-ին ասացին, որ իրենք տեղեկություններ չունեն կատարվածի մասին:

«Ոստիկանությունը պարտավոր չէ նման դեպքի մանրամասներն ինձ ասելու»,- ասաց քաղաքապետը` պատասխանելով մեր հարցին, թե չեք հետաքրքրվում` ինչ է կատարվում մարզպետի տանը:

Փոխքաղաքապետն էլ ասաց. «Տեղյակ չեմ, նոր ձեզնից եմ լսում: Ինչի՞ պետք է տեղյակ լինեի: Իմ գործառույթների մեջ դա չի մտնում, ես հիմա զբաղված եմ բյուջեի հարցերը լուծելով, առավոտից խորհրդակցությունների մեջ եմ»:

Մարզպետ Սահակյանն էլ առանց հարցը լսելու, ասաց` գրավոր ուղարկեք ձեր հարցերն ու անջատեց հեռախոսը:

Առայժմ տեղեկություններ չեն տրամադրում նաեւ ԱԻՆ-ից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Պահ,հայոց տղերքը գործ են անում գազի բալոնով ու …ոչ մի բան:Կարևորը գործի մեջ են:Չէ, ընդամենը աչքն են վախեցնում, գյադություն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31