Լրահոս
Օրվա լրահոսը

Մակեյանը՝ Տեր-Պետրոսյանին. «Ես ուղղակի վատ եմ զգում, որ նախկին նախագահը նման բան է ասում»

Մարտ 03,2014 13:20

Մարտի 1-ի հանրահավաքում իր ելույթի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հերթական հաղորդագրությունն ուղարկեց ԲՀԿ-ին՝ ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաեւ Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիեւում)։ 

Այս հայտարարությունը բուռն քննարկումների եւ քննադատությունների տեղիք տվեց
Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ համեմատությունը Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսպես մեկնաբանեց. «Ես ուղղակի վատ եմ զգում, որ երկրի նախկին նախագահը նման բան է ասում մի մարդու հասցեին… նրան համեմատում է Իվանիշվիլիի հետ: Իվանիշվիլին ցույց տվեց քաղաքական հստակ գիծը, իր պահվածքը, իսկ էդ իր ասած մարդիկ այս 15 տարի ժողովրդի ունեցվածքի հաշվին իբր բարեգործություն են անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. 1988-ի մասնակից says:

    1996 և 2008 թվականներին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում էր նախագահ դառնալ, հիմնականում կիրառում էր մի սկզբունք` ԵԹԵ ԴՈՒ ԻՄ ՀԵՏ ՉԵՍ, ԱՊԱ ԴՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԹՇՆԱՄԻՆ ԵՍ: Այժմ, երբ իր իսկ խոսքերով ասած իր տարիքն արդեն մեծ է նախագահ դառնալու համար, երևի նա կսկսի որդեգրել մեկ այլ սկզբունք` ԵԹԵ ԴՈՒ ՆՐԱ ՀԵՏ ՉԵՍ, ՈՐԻՆ ԵՍ ԵՄ ԳՈՎԱԶԴՈՒՄ, ԱՊԱ ԴՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԹՇՆԱՄԻՆ ԵՍ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31