Լրահոս
Օրվա լրահոսը

Նավասարդ սրբազան. «Կավաշեն մարդը ենթակա է փչացման» (Տեսանյութ)

Մարտ 03,2014 13:52

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր կայացավ օպերային երգիչ Արման Նշանյանի «Հայր մեր» հոլովակի շնորհանդեսը: Սա Արման Նշանյանի երգ-աղոթքն է, որը կոչվում է «Մենության գիշեր»: Սիրված դերասանն ու երգիչն ասում է, որ իրեն աղոթել սովորեցրել են տատիկն ու մայրը: «Այս երգով ուզում եմ քաջալերել մարդկանց: Մենք չպետք է մոռանանք, որ դարեր շարունակ մեզ պահել է մեր հավատքը, Հայ առաքելական եկեղեցին: Այն մեզ համախմբել, պինդ է պահել Վարդանանց պատերազմից մինչև Ղարաբաղյան պատերազմը: Մենք միշտ պայքարել ենք մեր հավատքի, ազատության համար և հիմա չպիտի թույլ տանք, որ դրսի ազդեցությամբ, աղանդների միջոցով կարողանան բնաջնջել և պառակտել մեր ազգը»,- ասում է Արման Նշանյանը: 

navasard2

Երգի երաժշտության հեղինակը Լիանա Անդրեասյանն է: Տեսահոլովակի ռեժիսորն Արման Նշանյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Տեսահոլովակում Արմանը ներկայանում է չորս տարբեր կերպարներով, որոնք իրենց փրկության լույսը տեսնում են եկեղեցում:
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Նավասարդ սրբազանը ողջունեց տեսահոլովակի հեղինակին, ապա ասաց, որ կավաշեն մարդը, որ կյանքի ընթացքում ենթակա է փչացման, հոգին ի վերջո վերադառնում է Աստծուն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31