Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Հարությունյանը պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Մարտ 03,2014 14:55

Հայաստանցի պատանի ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված վարկանիշային մրցաշարում, որին ընդհանուր առմամբ մասնակցել են աշխարհի 121 երկրների շուրջ 150 ջրացատկորդներ, 10 մետր աշտարակացատկում 427 միավորով գրավել է 9-րդ տեղը եւ Հայաստանի համար օգոստոսին Չինաստանում կայանալիք 2-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:

Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանն Aravot.am-ին փոխանցեց, թե մարզիչ Հրաչյա Չանդիրյանը մրցավայրից իրեն տեղեկացրել է, որ Վլադիմիրը նախնական մրցափուլն ավարտել է 6-րդ տեղով, իսկ եզրափակչում ընթացել 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում: Սակայն երկու ցատկերում սխալ է թույլ տվել եւ պայքարն ավարտել 9-րդ հորիզոնականում:

Գվադալահարայում մեր մյուս ներկայացուցիչը` Լեւ Սարգսյանը, որին կանոնակարգի համաձայն թույլ չեն տվել մասնակցել աշտարակացատկին, հանդես գալով 3 մետր ոստնակացատկում, նույնպես մտել է եզրափակիչ, սակայն, այնտեղ համապատասխան միավորներ հավաքել չի կարողացել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31