Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթյան ջարդերի 26-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

Մարտ 03,2014 16:59

Մարտի 2-ին Ստրասբուրգի Սուրբ Մադլեն կաթոլիկ եկեղեցում Տեր Վաչե քահանա Հայրապետյանի կողմից մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված 1988թ-ի փետրվարի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին։

Ելույթի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, ով, մասնավորապես, նշեց, որ 26 տարի առաջ Սումգայիթի հայ բնակիչները դարձան ռասիզմով և հայատյացությամբ բորբոքված ոճրագործության զոհեր։ Այս դեպքերով սկիզբ դրվեց ադրբեջանական իշխանությունների այն տխրահռչակ քաղաքականությանը, ինչը 90թ.-ին բերեց Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում կազմակերպված խաղաղ հայ բնակչության ջարդերին։ Դեսպան Պապիկյանը հավելեց, որ կատարված ոճիրները մինչև այսօր չեն ստացել համարժեք գնահատականներ, ինչի հետևանքով է նաև, որ ի հայտ եկավ Ադրբեջանի այդ հայատյաց քաղաքականության հերթական անփառունակ դրսևորումը՝ մարդասպան Սաֆարովի հերոսացումը Ադրբեջանում։ «Առաջադեմ մարդկությունը, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդն իրենց խիստ անհամաձայնությունն ու մտահոգությունն են հայտնել այս դեպքի առնչությամբ։ Այսօր մեր առջև ծառացած խնդիրներից է միջազգային հանրությանը ճիշտ ներկայացնել հայ ժողովրդի պատմության այս և այլ ողբերգական իրադարձությունները, ինչպես նաև հակազդել պատմական փաստերի խեղաթյուրմանը»,-իր խոսքը եզրափակեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչը կարևորելով նաև Հայաստանի և Սփյուռքի համախմբվածությունը համազգային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31