Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը Ռուսաստանում ճանաչվել է «Տարվա բանկիր -2013»

Մարտ 03,2014 12:11

2014թ.-ի փետրվարի 27-ին Ռուսաստանում կայացած «Տարվա բանկ» ամենամյա մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է Banki.ru պորտալի կողմից, Յունիբանկի Խորհրդի նախագահ և ռուսաստանյան Յունիաստրում բանկի նախագահ Գագիկ Զաքարյանը բանկային բիզնեսում ներդրած ավանդի համար ճանաչվել է «Տարվա բանկիր – 2013»: Մրցանակը հանձնել է Banki.ru պորտալի գործադիր տնօրեն Ելենա Իշչեևան:
«Ինձ համար շատ հաճելի է, չէի սպասում: Մեզ համար դա մեծ պատիվ է: Ինչպես միշտ, մենք փորձում ենք օգտակար լինել բոլորին` հաճախորդներին և հասարակությանը», – ասել է Գագիկ Զաքարյանը` ընդունելով մրցանակը:

Ելենա Իշչեևան նշել է, որ չնայած անցած տարի Կիպրոսում ծագած ֆինանսական խնդիրներին, “Յունիաստրում բանկի” հիմնական բաժնետեր` Bank of Cyprus-ին (80% մասնաբաժին), հաջողվել է ոչ միայն պահպանել իր բարի համբավը, այլ նաև ամրապնդել դիրքերը ռուսաստանյան շուկայում` ռուսաստանյան սեփականատերերի ակտիվ գործունեության և տեղեկատվական բաց քաղաքականության շնորհիվ:
Գագիկ Զաքարյանը տարբեր տարիներին արժանացել է ֆինանսական աշխարհի մի շարք առաջատար մրցանակների, այդ թվում` «Լավագույն բանկիր» տիտղոսին 2005 և 2007թթ.-ին: 2006թ.-ին «Բիզնեսի սոցիալական պատասխանատվություն» անվանակարգում ճանաչվել է «Տարվա մարդ», իսկ 2007թ.-ին դարձել ՌԴ Ազգային բանկային մրցանակաբաշխության մրցանակակիր բանկի արդյունավետ կառավարման համար: 2013թ.-ին Գագիկ Զաքարյանը պարգևատրվել է Հայ եկեղեցու բարձրագույն` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով` ի գնահատություն ազգօգուտ և եկեղեցաշեն գործունեության:

 Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31