Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ես պաշտոնատար անձ եմ եղել, նրանք եղել են ոչնչություններ. Հովհաննես Թամամյանի հարցազրույցը ազատ արձակվելուց հետո. news.am

Մարտ 04,2014 00:35

Հատված Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի հարցազրույցից:

Ազատազրկման տարիները դժվա՞ր անցան:

Ուժեղ մարդու համար դժվար բան չկա, թող ամաչեն ամաչողները:

Դուք ամաչելու բան չունե՞ք:

Բացարձակ:

Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե ձեզ ազատել են Նորիկ Թեւանյանի խնդրանքով:

Նա թող մտածի իր ընտանիքի մասին, ոչ թե ուրիշին ազատելու կամ նշանակելու մասին մտածի: Նա շատ փոքր մարդ է ինձ համար: Երբ ես պաշտոնատար անձ եմ եղել, էսօր ովքեր եկել, մտել են էդ ամպլուայի մեջ, նրանք եղել են ոչնչություններ:

Կոնկրետ ո՞ւմ նկատի ունեք:

Ես չգիտեմ՝  ինձ ով է նշանակում կամ ազատում:

Իսկ ինչպե՞ս եղավ, որ այս անգամ ձեր՝  վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրագիրը ընդունվեց:

Ես չգիտեմ, բացի իմ ընտանիքից եւ մի քանի ընկերոջից՝ ոչ մեկի հետ կապի մեջ չեմ, ընդամենը գնում եմ Ծաղկաձոր՝ սար ու գալիս:

Ո՞ւմ եք շնորհակալ ազատ արձակման համար:

Միայն ինձ:

Ձեր հետ կապված նյութական վնասի փոխհատուցման խնդիր կա՞ր:

Ես վնաս չէի հասցրել, իմ հետ կապված խնդիրները ֆինանսական չեն եղել, իսկ ֆինանսական մեղադրանքները, որ հնչել են իմ հասցեին, բոլորը կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով 11 ամիս քննությունից հետո:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31