Լրահոս
Օրվա լրահոսը

93-ամյա միայնակ տարեց կնոջ տնակը հոսանքազրկել են՝ պարտք ունենալու պատճառաբանությամբ. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

Ապրիլ 02,2014 11:37

Գյումրու տնակային ավաններից մեկում, խարխուլ վագոն-տնակում բնակվող միայնակ տարեց Մանյա Գրիգորյանը հարևանուհու միջոցով խնդրել էր , որ իրեն այցելենք:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վաղուց են պարբերաբար այցելում և հնարավորության դեպքում օգնություն ցուցաբերում Գյումրու ամենատարեց տնակաբնակ կնոջը: Այսօր մեր հերթական այցելության ժամանակ 93-ամյա կնոջը տեսանք չջեռուցվող տնակում, բառիս բուն իմաստով անպաշտպան վիճակում:

Արդեն 6-րդ օրն էր, ինչ նրա տնակը հոսանքազրկել էին՝ վարձավճարը չմուծելու պատճառաբանությամբ: Սակայն տիկին Մանյան պնդում է, որ ինքը հոսանքի պառտք չունի, քանի որ բարեգործական կազմակերպություններից մեկը ձմռան ամիսներին տնակը ջեռուցելու նպատակով զգալի գումար է փոխանցել, բացի այդ նա ձմռան երկու ամիսներին տեղափոխվել և ժամանակավորապես բնակվել է հարազատներից մեկի տանը:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանի պետական մարմինների աշխատողները մոռանում են,որ աշխատավարձ են ստանում քաղաքացիներին սպասարկելու/օգնելու համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930