Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության դասագրքերը քարոզչական ֆունկցիա են տանում

Ապրիլ 04,2014 15:06

«Իմեջին» հակամարտությունների ձեւափոխման կենտրոնն արդեն յոթ տարի է՝ «Դիալոգ» կոչվող ծրագրերով հայ եւ ադրբեջանական հասարակությունների տարբեր շերտերի համար շփման եզրեր է փնտրում: Երկխոսություններին հաջորդում են ավելի խորացված ծրագրեր: Ինչպես «Առավոտին» ասաց «Իմեջինի» համահիմնադիր Ֆիլ Գամաղելյանը, դրանցից մեկը պատմաբանների կողմից իրականացվող ծրագիրն է: Խումբն ուսումնասիրել է երկու երկրների 5-9-րդ դասարանների պատմության դասագրքերը՝ տեսնելու, թե ի՞նչ տարբերություններ կան մեր եւ նրանց գրքերում, թշնամու կերպարը եւ այլն. «Ընդհանուրը երկու կողմում էլ այն է, որ կա միայն մեկ՝ պետության կողմից հաստատված դասագիրք, որն արդեն իսկ քարոզչական բնույթ ունի: Միանշանակ՝ ադրբեջանական դասագիրքն ավելի վատն է, քան մերը, բայց որ երկու կողմում էլ քարոզչություն կա՝ փաստ է: Բացի այն, որ դասագիրքն այլընտրանք չունի, աշակերտն էլ պիտի անգիր սովորի ու կրկնի: Քննարկել, հասկանալ՝ որտեղի՞ց է այդ ինֆորմացիան եւ այլն՝ նման բան չկա: Եվրոպան նույն վիճակում էր 50 տարի առաջ, հիմա պատմության մատուցման ձեւը փոխվել է՝ աշակերտն իրավունք ունի հարցեր տալու, պեղելու, թե որտեղի՞ց է այդ ինֆորմացիան հայտնվել, այլընտրանքային ինֆորմացիա գտնելու եւ այլն»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930