Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայում

Ապրիլ 25,2014 21:20

Ապրիլի 24-ին Լիտվայում անցկացվեցին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնց ներկա էին Լիտվայի Սեյմասի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, Լիտվայի ազգային փոքրամասնությունների, ակադեմիական և լրագրողական շրջանակների, ինչպես նաև Լիտվայի հայ համայնքի անդամներ: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայ համայնքների մեծ պատվիրակություններ էին ժամանել նաև Էստոնիայից և Լատվիայից, ինչպես նաև Հայաստանի Վալդորֆյան դպրոցի շուրջ 30 աշակերտներ:

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը սկսվեց Լիտվայի ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությամբ:
Այնուհետև Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օր» վեպի լիտվերեն հրատարակության շնորհանդեսը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան դեսպան Արա Այվազյանը, Լիտվայի Սեյմասի անդամ, Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության խմբի անդամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խմբի փոխնախագահ Պովիլաս Ուրբշիսը, անվանի գրող Վահագն Գրիգորյանը, գրող հրապարակախոս, հասարակական գործիչ Մարիտե Կոնտրիմայտեն, Լիտվայի ազգային փոքրամասնությունների խորհրդի փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը և «Մուսա լեռան 40 օր» վեպի լիտվերենի թարգմանիչ Լեոնաս Պետրավիչյուսը:

Նույն օրը երեկոյան, ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Լիտվայի Կաթոլիկ արքեպիսկոպոսարանը առաջին անգամ Վիլնյուսի Սբ. Պողոս Պետրոս Կաթոլիկ եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու հետ համատեղ մատուցել են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի համար Սուրբ Պատարագ՝ Լիտվայում ներկայացված, Լյութերանական, Ուղղափառ և Բողոքական Եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին Լիտվայի հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլում:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930