Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպրոմիս , թե մտածված քայլ. ինչո՞ւ քոչարյանական կադրերը կառավարություն բերվեցին. «Մեդիալաբ»

Մայիս 05,2014 13:58

Հայաստանում տեղի է ունեցել քոչարյանական օլիգարխիկ ռեւանշ: Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունն ուժեղացել է: Վերլուծաբան, «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, այս մասին է վկայում Հայաստանի կառավարության նոր կազմը:

«Այս հարթության վրա տեղի է ունեցել ներիշխանական կոմպրոմիս: Այն լարումները, որ կար Տիգրան Սարգսյանի կառավարման հատկապես վերջին ամիսներին, այն ինչ գոյություն ուներ հատկապես երբ Հայաստանը պատրաստվում էր նախաստորագրել ԵՄ հետ ասոցացման եւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ պայմանագրերը, այժմ չկա: Այդ ժամանակ ակնհայտ էր օլիգարխիկ համակարգի սաբոտաժը եւ դիմադրությունը, որը անթաքույց եւ առավելագույնս լկտի ձեւով սնուցվում էր Ռուսաստանի կողմից»,-անդրադառնալով կառավարության նոր կազմին` «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, ապրիլի 3-ին շատերի համար անսպասելի հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգյանը: Նրա հրաժարականից հետո ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀ 13-րդ վաչապետի պաշտոնում առաջադրեց, այնուհետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին՝ նրան ընձեռելով լայն ազատություն գործադիրի ձևավորման հարցում:

Ներքաղաքական իրավիճակին եւ վարչապետի նշանակմանն արձագանքեց վերջին ժամանակներում բավականին ակտիվություն ցուցաբերող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Վերջին հարցազրույցում քննադատության ենթարկելով նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը, եւ հերթական անգամ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությունը, Քոչարյանը բավականին փափուկ արտահայտվեց Հովիկ Աբրահամյանի նշանակմանը:
«Իմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար եւ փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում»,-2nd.am կայքին տված հարցազրույցում ասաց նա:

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, Սահմանադրության համաձայն պետք է ձեւավորվեր մինչեւ քսանօրյա ժամկետում մինչեւ մայիսի 3-ը: Կառավարության 18 հոգանոց կազմից 9 նախարար վերանշանակվեցին, մյուսները՝ փոխարինվեցին նոր, բայց եւ հանրությանը ծանոթ ու հին դեմքերով:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031