Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայի խորհրդարանի անդամը`եվրոպական կրկնակի ստանդարտների մասին

Մայիս 05,2014 18:26

«Եվրոպան եւ ԵՄ-ն ավելի ակտիվ քայլեր պետք է ձեռնարկեն հակամարտության կարգավորման համար ու հարցի կարգավորմանը պետք է մասնակցի ԼՂՀ-ն ու ԼՂՀ-ի ժողովուրդը»,- այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած մամուլի ասուլիսում նման դիտարկում արեց Իսպանիայի խորհրդարանի անդամ Ինարիտու Գարսիան: Նա բերեց Կոսովայի օրինակը, որն անմիջապես արժանացավ միջազգային հանրության ուշադրությանը ու նկատեց, որ այդ ժամանակ միջազգային դատարանը հայտարարեց, որ միակողմանի անջատումը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին:

Ինչպես հայտնի է, Բասկերի խորհրդարանը ճանաչել է հայոց Ցեղասպանությունը: Իսպանիայի խորհրդարանի անդամ Ինարիտու Գարսիան նույն բանաձեւը ներկայացրել է նաեւ Իսպանիայի խորհրդարանում, որը կառավարության ջանքերով տապալվել է: ՀՀ ԱԺ-ում էլ հանդիպումների ժամանակ պատգամավորն ասել է, որ Իսպանիայի խորհրդարանից սպասվելիք բարձրաստիճան պաշտոնյաների առաջիկա այցի ժամանակ Հայաստանը պետք է բարձրացնի հարցերը`Իսպանիայի կողմից հայոց Ցեղասպանության ճանաչման եւ ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման առիթով ակտիվություն դրսեւորելու համար:

Մամուլի ասուլիսից հետո Իսպանիայի խորհրդարանի անդամ Ինարիտու Գարսիան եւ Եվրախորհրդարանի անդամ Ինակի Իռազաբալբեիթիա Ֆերնանդեսն այցելեցին Հայոց եղեռնի զոհերի հուշակոթող:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031