Լրահոս
Օրվա լրահոսը

Սլավյանսկի անջատականները ևս մեկ ուկրաինական ուղղաթիռ են կործանել. УНИАН

Մայիս 05,2014 18:38

Սլավյանսկի ռուսամետ զինյալները խոշոր տրամաչափի գնդացիրով ուկրաինական ռազմական Մի-24 ուղղաթիռ են խփել, այդ մասին «ՈւՆԻԱՆ» լրատվականին հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից:

«Խոշոր տրամաչափի գնդացիրից Ուկրաինայի օդային ուժերի Ми-24 ուղղաթիռ է խփվել: Դա տեղի է ունեցել 14:30 (Երևանի ժամով՝ 14:00) Սլավյանսկի քաղաքի շրջանում», – հայտնել է Ուկրաինայի ՊՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Բոգդան Սենիկը՝ նշելով, որ ուղղաթիռի անձնակազմը ողջ է մնացել, – «Ուղղաթիռն ընկել է, բայց՝ ջրային տարածքի վրա, ինչը փրկել է օդաչուներին»:

Մայիսի 2-ին Սլավյանսկ քաղաքի մոտ կործանվել էր ուկրաինական երկու Մի-24 ուղղաթիռ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031