Լրահոս
Օրվա լրահոսը

Ն. Զոհրաբյան. «Կառավարության կազմը մեզ չվերաբերող հարց է, ով կազմել է, նրանից էլ հարցրեք»

Մայիս 05,2014 19:59

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր քաղխորհրդի նիստ է հրավիրել, օրակարգում, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, քննարկվել են ընթացիկ հարցեր, կուսակցական խնդիրներ, Հայաստանի քաղաքական օրակարգում եղած խնդիրներ:
«Լսել ենք պատգամավորների, քաղխորհրդի անդամների տեսակետները: Մենք քննարկել ենք ժողովրդի օրակարգում եղած մտահոգությունները, բոլոր այն հարցերը, ինչ հնարավոր է մեկ նիստի ընթացքում քննարկել»,-ասաց տիկին Զոհրաբյանը:

Aravot.am-ի այն հարցի, արդյոք կառավարության նոր կազմը քննարկվե՞լ է, տիկին Զոհրաբյանն ասաց. «Չի քննարկվել որովհետեւ դա մեզ բացարձակ չվերաբերող հարց է, ով կազմել է, նրան էլ հարցրեք: Մենք ի՞նչ ունենք կազմի հետ, մենք կոալիցիա չենք կազմելու»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ ԲՀԿ-ն որպես ոչ իշխանական 4 ուժերի` քառյակի նախաձեռնող նախկին կառավարության հրաժարականն էր պահանջում, արդյոք կառավարության այս նոր կազմի համար էր պայքարում քառյակը, Նաիրա Զոհրաբյանն այս մասին ոչինչ չասաց, սակայն նշեց, որ ԲՀԿ մամուլի քարտուղարը պաշտոնական տեղեկատվություն կտարածի, թե ինչ են քննարկել քաղխորհրդի նիստում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031