Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունում կայացած հանդիպման ժամանակ հանցավորության դեմ պայքարի լավագույն օրինակ է նշվել Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը

Մայիս 07,2014 11:45

Դուբայի ոստիկանության և հասարակական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Դհահի Խալֆեն Թեմիմը Ֆրանսիայի Լիոն քաղաքում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլի հետ՝ քննարկելու անդրազգային հանցավորության ահագնացող սպառնալիքների դեմ ուղղված համագործակցության ամրապնդման հարցեր:

Միջազգային ոստիկանական կազմակերպության Գլխավոր քարտուղարության նստավայր կատարած իր այցելության ընթացքում Դհահի Խալֆեն Թեմիմին ներկայացվեցին Ինտերպոլի մշակած համաշխարհային ծառայություններն ու հնարավորությունները, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում օգտագործում են ամբողջ աշխարհի իրավապահ մարմինները:

«Գլոբալիզացվող աշխարհում ազգային և տեղական իրավապահ մարմինները կարող են արդյունավետ աշխատել միայն մշակելով միջազգային մոտեցումներ` կիրառվող քաղաքականության նկատմամբ: Դուբայի ոստիկանությունը հավատարիմ կմնա Ինտերպոլի ռազմավարությանը, այդպիսով նաև՝ ամբողջ համաշխարհային իրավապահ հանրության հետ, մեր հարաբերություններն ամրացնելու սկզբունքին»,-նշել է գեներալ-լեյտենանտ Դհահի Խալֆեն Թեմիմը:

Գլխավոր քարտուղար Ռ. Նոբլն իր գոհունակությունն է արտահայտել Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի համաշխարհային տվյալների պահոցներից օգտվելու կապակցությամբ: Ընթացիկ տարում ԱՄԷ-ը երկրորդ տեղն է գրավում այն երկրների թվում, որոնք Ինտերպոլի տվյալների պահոցներում ստուգումներ են իրականացրել, դրանցում կատարելով 24.2 միլիոն հարցումներ, ինչպես նաև երրորդ տեղը՝ գողացված /կորած/ ճանապարհորդական փաստաթղթերի պահոցում ստուգումներ իրականացնելու առումով, կատարելով մոտ 17 միլիոն հարցումներ:
Հետախուզման մեջ գտնվող կամ գողացված փաստաթղթերով ճանապարհորդող անձանց մուտքը կանխելու նպատակով նրանց նկատմամբ Ինտերպոլի տվյալների պահոցներով պարբերաբար իրականացվող ստուգումները համաշխարհային անվտանգության ապահովման կարևորագույն քայլերից են:

«Ես ողջունում եմ ԱՄԷ-ի կողմից Ինտերպոլի տվյալների պահոցների լիարժեք օգտագործման հանգամանքը՝ ոչ միայն իր երկրի քաղաքացիների, այլ նաև տարածաշրջանի և ողջ աշխարհի հանրության անվտանգության ապահովման նպատակով»,- իր խոսքը եզրափակել է Ռ. Նոբլը:

Հանդիպման ընթացքում կողմերը փաստել և կարևորել են, որ Դուբայի ոստիկանության հետ հաջող համագործակցության վերջին օրինակներից մեկը Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ հինգ քաղաքացիների ձերբակալումն էր. վերջիններս մեղադրվում էին սպանություն կատարելու և Դուբայի ոսկերչական խանութներից մեկից 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ադամանդների գողության համար: Դուբայից Երևան մեկնող ինքնաթիռը նստելուց հետո Աբու Դաբիի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ների միջև սերտ համագործակցության արդյունքում` հինգ կասկածյալները ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո կալանավորվեցին:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031