Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Էնպես չի, որ իմ Գագիկ Խաչատրյան ընկերը իմ կարիքն ուներ, այնպես չի, որ ինքը այնտեղ թույլ ընկած էր» (Տեսանյութ) 

Մայիս 07,2014 14:57

«Էնպես չի, որ իմ Գագիկ Խաչատրյան ընկերը իմ կարիքն ուներ, էնպես չի, որ ինքը այնտեղ թույլ ընկած էր»,-ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը իր ընկեր Գագիկ Խաչատրյանին ուժեղացնելու մասին խոսելով` այսպես արտահայտվեց այն խոսակցությունների համատեքստում, որոնք վերաբերում էին ՀՀ  կառավարությանն առընթեր գործող Պետական եկամուտների կոմիտեի` Ֆինանսների նախարարությանը կցվելու փաստին:

Aravot.am-ը հետաքրքրվեց` ի՞նչ կասի իր կարիերայի մասին, արդյոք նախարարի պաշտոնում ինքն անելիք ունե՞ր, կցանկանա՞ր նախարար դառնալ: Պարոն Այվազյանը պատասխա նեց. «ՀՀ-ում այնքան անելիք կա, եթե նպատակահարմար գտնեին, ինձ որևէ տեղ առաջարկեին, լիներ այդ առաջարկը, ես կմտածեի ու կասեի… նայած, որ ոլորտում, որտեղ: Օրինակ` եթե ինձ առաջարկեին մշակույթի նախարար, ես անտեղ անելիք չունեի»:

 

 

Մեր հարցին` իսկ որտե՞ղ անելիք ունեիք, պարոն Այվազյանը կարճ պատասխանեց. «Փակեցինք խոսակցությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031