Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

Օլիմպիական խաղերը Ռիոյից կարող են տեղափոխել Լոնդոն

Մայիս 10,2014 17:22 Share

ՄՕԿ-ը ներկայումս ուսումնասիրում է 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյից Լոնդոն տեղափոխելու հնարավորության հարցը:rio

Ոչ պաշտոնական տեղեկություններով, օլիմպիական խաղերի մեկնարկից երկու տարի առաջ Ռիոն դրանք կազմակերպելուն պատրաստ է ընդամենը 10 տոկոսով: «Evning Standart»-ի տվյալներով, ՄՕԿ-ում տհաճորեն զարմացած են նախապատրաստության դանդաղ տեմպերով, ինչի հետեւանքով գաղտնի հարցում են արել Լոնդոնին, թե Բրիտանիայի մայրաքաղաքը պատրա՞ստ է քառամյա ցիկլի գլխավոր մրցումը երկրորդ անգամ անընդմեջ անցկացնել:

Այսուհանդերձ, ՄՕԿ-ի մամուլի քարտուղարը հայտարարել է Խաղերը Լոնդոն տեղափոխելու անհնարինության մասին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ fubiz.net-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել