Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական են հրավիրվել 10 ֆուտբոլիստներ

Մայիս 19,2014 19:09

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրավեր էր ուղարկել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու այն ֆուտբոլիստներին, որոնք հանդես են գալիս արտերկրում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Բեռնար Շալանդը առաջիկա ընկերական խաղերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին է հրավիրել Հայաստանի առաջնությունում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստներին.

Գևորգ Կասպարով (Միկա)
Արսեն Բեգլարյան (Գանձասար)
Հովհաննես Համբարձումյան (Բանանց)
Գագիկ Դաղբաշյան (Բանանց)
Հրայր Մկոյան (Շիրակ)
Վարազդատ Հարոյան (Փյունիկ)
Տարոն Ոսկանյան (Փյունիկ)
Արթուր Յուսպաշյան (Փյունիկ)
Ալեքս Հենրիկե Դա Սիլվա (Միկա)
Ռումյան Հովսեփյան (Բանանց)

Ավելացնենք, որ Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը չի ընդգրվել մարզական հավաքին մասնակցող ֆուտբոլիստների թվում մկանային վնասվածքի պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031