Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ գործերի շնորհիվ մարդիկ ավելի ուշադիր են դառնում բնության հանդեպ»

Մայիս 19,2014 20:17

Սոնյա Մաթեւոսյանի գործերում մարդիկ իրենց մանկությունն էին տեսնում

Շաբաթ, կիրակի օրերին, «Թանգարանային գիշերվան» մասնակցել են նաեւ մարզերի թանգարանները: Վայոց ձորի Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանը հանգստյան օրերին կազմակերպել էր մարզի ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես: Ինչպես ասում է Երկրագիտական թանգարանի տնօրեն Կամո Սահակյանը, վերջերս ավելացել է թանգարանի այցելուների թիվը, բայց «թանգարանային գիշերներին» ավելի շատ մարդիկ են գալիս: Այս ցուցահանդեսին մասնակցեցին բացառապես մարզի ստեղծագործողներ:
Կամո Սահակյանի խոսքերով, բոլորի գործերը իրենց տեսակով ինքնատիպ են, բայց կան ստեղծագործողներ, որոնց ցուցադրած գործերը բացառիկ են. «Մեզ մոտ ցուցադրվում են Աղավնաձոր գյուղի բնակչուհի Սոնյա Մաթեւոսյանի աշխատանքները, որը ես կասեի չկրկնվող, բացառիկ գործեր են եւ ինքս անձնապես կցանկանայի ունենալ դրանցից ցանկացածը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրենը: Ըստ նրա. «Շատ անգամ բնության գրկում այս բույսերը բոլորս էլ տեսել ենք, բայց չեմ կարծում, որ ինչ-որ մեկի մտքով անցել է չորացված բուսերը ուսումնասիրել եւ բացահայտել նրա չոր գեղեցկությունը»:

Cucahandes
Տիկին Սոնյայի խոսքերով , բնության գեղեցկությունը երկար պահպանելու լավագույն ձեւը՝ չորացված տարբերակով ներկայացնելն է, եւ, որպեսզի մարդկանց հաղորդի այդ գեղեցկությունը՝ ստեղծել է չորացված բույսերով կոմպոզիցիաներ:
Տիկին Սոնյայի աշխատանքները հարյուրից ավելին են, մասնագիտական կրթություն չունի եւ ստեղծագործել սկսել է վերջերս:
«Որպես ստեղծագործող՝ բավարարված եմ զգում այն ժամանակ, երբ տեսածս գեղեցկությունը փոխանցում եմ մարդկանց, որի շնորհիվ այդ մարդիկ ավելի ուշադիր են լինում բնության հանդեպ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Սոնյա Մաթեւոսյանը:Sonya

Թանգարան այցելած քաղաքացիներից մեկի` Արմեն Ադամյանի խոսքերով, բնության մասնիկներ հանդիսացող այդ գործերի շնորհիվ մարզի բնակիչները մեկ-երկու օր մի պահ կտրվում են իրենց հոգսաշատ առօրյայից: Նրա կարծիքով տիկին Սոնյայի ստեղծագործությունների հավաքածուն, որը ծնվել է, տարատեսակ բույսերից, դրանց միջուկներից ու կորիզներից, պետք է անվանվի «մեր մանկությունը ստեղծագործությունների մեջ», քանի որ, ըստ նրա, ամեն ինչ կապված է գյուղում մեծացած մարդու մանկության հետ.«Ես էլ այստեղ իմ մանկությունն եմ տեսնում՝ իմ մանկության բոլոր սիրելի բույսերը»:Ցուցահանդեսն ուղեկցվում էր «Արմենիան-Վայոց ձոր» մանկական երգչախմբի կոմիտասյան կատարումներով:

Անուշ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031