Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բուդաղյանը ինքնաբացարկ է հայտնել հօգուտ Տիգրան Կարապետյանի

Մայիս 20,2014 12:30

Այսօր առավոտյան Գորիսում քաղաքապետի թեկնածու գրանցված Արա Բուդաղյանը ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հաստատեց նաեւ թեկնածուի ներկայացուցիչ Ռոբերտ Հակոբյանը, նշելով, որ Արա Բուդաղյանն ինքնաբացարկ հայտնել է հօգուտ մյուս թեկնածուի՝ երիտասարդ գործարար Տիգրան Կարապետյանի: «Միեւնույն է, մի օր այդ երկուսից մեկնումեկը պետք է ինքնաբացարկ հայտներ եւ թեկնածուներից մեկը պետք է շարունակեց ընտրապայքարը: Որոշում կայացվեց, որ ընտրապայքար շարունակողը պետք է Տիգրան Կարապետյանը լինի: Բայց սա չի նշանակում, որ Արա Բուդաղյանը դուրս է գալիս սկսած պայքարից: Բուդաղյանի բոլոր կողմնակիցներին սատարող ընտրազանգվածին կոչ է արվելու աջակել Տիգրան Կարապետյանին»,- ավելացրեց պարոն Հակոբյանը:

Նա նաեւ հավելեց, որ մինչեւ օրս որեւէ խոչընդոտ, ճնշումներ չեն եղել ոչ մի կողմից, այս թեկնածուներն ազատ են եղել որոշումներ կայացնելու եւ ազատ՝ գործողություններ իրականացնելու հարցում: Իսկ թե ինչպիսի զարգացումներ կլինեն արդեն ընտրարշավի ընթացքում, զրուցակիցս չցանկացավ կանխատեսումներ անել: «Վաղվանից կերեւա…»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Գորիսում մայիսի 21-ից մեկնարկում է թեկնածուների քարոզարշավը եւ այն կավարտվի հունիսի 6-ին: Այս պահին մնացել է 3 թեկնածու՝ ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցը, ինքնաառաջադրված Տիգրան Կարապետյանը եւ Հրայր Յոլյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031