Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիսաբաց լուսամուտներ»-ի հաղորդավարը դատի կտա «զազրախոսությամբ զբաղվող» փաստաբանին

Մայիս 22,2014 13:23

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում ճանաչված փաստաբան Սուսաննա Մխիթարյանը «Կիսաբաց լուսամուտներ» թոք- շոուի դեմ բողոք էր ներկայացրել Aravot.am-ին ` նշելով, որ իրեն նկարահանման ժամանակ սպառնացել, հայհոյել, անարգել են:
Իսկ պատճառը, ըստ փաստաբանի, եղել է այն, որ ինքը պաշտպանում է Գյումրու Մուշ թաղամասում վերջերս սպանված, ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքի` Թուրքիայում բնակվող քրոջ շահերը, որը ուզում է դառնալ իր սպանված եղբոր երկու անչափահաս երեխաների խնամակալը:

Փաստաբանի ներկայացմամբ, իրեն հաղորդման ժամանակ նույնացրել են Թուրքիայի բնակչի հետ` թուքումուր տալով: Ինքը ստիպված դիմել է գլխավոր դատախազին` իրեն սպառնալու ու թոք- շոուի ժամանակ ազգամիջյան բախումներ հրահրելու համար:
Այսօր Aravot.am-ը լսեց նաև «Կիսաբաց լուսամուտներ» թոք -շոուի հեղինակ ու վարող Հրաչ Մուրադյանի պարզաբանումներն այս թեմայով: «Ես առաջին անգամ եմ լսում, որ տիկին Մխիթարյանին մեր նկարահանման ժամանակ սպառնացել են, միգուցե սպառնալիք հնչե՞լ է հենց տիկին Մխիթարյանի կողմից: Մեր քննարկման թեման եղել է խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի հոգաբարձուների կողմից երեխաներին մանկատուն հանձնելը, սակայն տիկին Մխիթարյանը փորձում է այլ հարթակ տեղափոխել հարցը, կոնտեքստից դուրս մտքեր է արտահայտում, որը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Այստեղ ազգամիջյան խտրականության մասին խոսք անգամ չի գնացել: Տիկին Մխիթարյանը եթերի սկզբում մի բան էր ասում, վերջում` այլ բան, որն էլ առաջացրեց հրավիրված փորձագետների զայրույթը: Ի դեպ, ասեմ, որ նրանցից մեկը 10 տարվա իրավաբան է: Ես էլ եմ հարցեր ուղղել տիկին Մխիթարյանին, իսկ հարցերը ստեղծվեցին իր իսկ հակասական պատասխանների պատճառով: Մենք ապրում են մի երկրում, որտեղ խոսքի ազատություն է, չէ՞, յուրաքանչյուրը իրավունք ունի իր կարծիքը արտահայտելու, հավասար խոսքի իրավունք ունեն բոլորը, իսկ «Կիսաբաց լուսամուտներ»-ը հանրային կարծիքն է ներկայացնում: ATV- հեռուստատեսության այս թողարկումը եթեր կհեռարձակվի հունիսի 2-ին և 3-ին, և ցանկացած մարդ, որին հետաքրքիր է, թե ինչ է իրականում տեղի ունեցել, կտեսնի եթերում:

Եթե տիկին Մխիթարյանը թողարկման եթեր հեռարձակվելուց հետո շարունակի զազրախոսությունները մեր հասցեին, ապա մենք ինքնուրույն դատական հայց կներկայացնենք նրա դեմ: Այս տիկինը, մասնագիտությամբ լինելով փաստաբան, անցնում է չափի ու օբյեկտիվության բոլոր սահմանները»,- մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում փոխանցեց Հրաչ Մուրադյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ. says:

    Դուք որ բառեր եք գրում ՞ճանաչված փաստաբան՞, ինչը նկատի ունեք? հատկապես ինչով է ճանաչված Սուսաննա Մխիթարյանը, մի քիչ պատասխանատու վերաբերմունք դրսևորեք ձեր աշխատանքային գործիքների՝ բառերի նկատմամբ, լրագրող

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031