Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում են մեքենաների մաքսազերծման հեշտացում

Մայիս 23,2014 15:13

«Քաղաքական դիրքորոշում» հ/կ նախագահ Գեւորգ Դոստուրյանն այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտնեց, որ մայիսի 5-ին ՀՀ վարչապետին իրենց կազմակերպությունը դիմել է նամակով, որում առաջարկվում է մեքենաներ ներկրելու մաքսազերծման եւ գրանցման հեշտացման մասին:

Գեւորգ Դոստուրյանը պնդում է, որ այդ առաջարկով ավտոշուկայում պետք է լինի մաքսային ընկեր եւ ճանապարհային ոստիկանության աշխատակից: «Մեքենան ներկրելուց անմիջապես հետո ներկրողը այն կմտցնի շուկայի տարածք, որը գտնվում է մաքսային ռեժիմի տակ եւ մաքսազերծելուց հետո նոր կկարողանա մեքենան դնել շահագործման տակ: Մաքսազերծումից հետո արդեն ավտոշուկայում հնարավոր կլինի միանգամից գրանցել մեքենան գնորդի անունով»:

Գեւորգ Դոստուրյանը տեղեկացրեց, որ հեշտացման նման կարգ գոյություն ունի նաեւ այլ երկրներում. «Կարգը գործում է նաեւ մեր հարեւան Վրաստանում: Այնտեղ ավտոշուկայում հենց գոյություն ունի մաքսային ընկեր, որը տեղում մաքսազերծում է եւ գրանցում է կատարում»:

Պրն Դոստուրյանը տեղեկացրեց, որ ներկայումս մեքենա ներկրողին՝ այն բերելուց հետո, տրվում է տասը օր ժամանակ՝ մեքենան մաքսազերծելու համար. «Սակայն մարդիկ կարող է որոշ պատճառներով տաս օրվա ընթացքում չհասցնեն մաքսազերծել: Որպեսզի գործող կարգով տուգանքներ վճարելու անհրաժեշտություն չառաջանա, առաջարկում ենք, որ հնարավորություն տրվի մաքսազերծման համար վճարել մեկ կամ երկու ամիս հետո»:

Պրն Դոստուրյանի կարծիքով՝ մաքսազերծման խնդիրը արդեն դառնում է ակտուալ, քանի որ Մաքսային միության անդամ դառնալուց հետո մաքսատուրքերի չափը բավականին մեծանալու է, եւ դրանք վճարելն ավելի է դժվարանալու:«Համարյա մեքենայի գնի չափով էլ լինելու է մաքսազերծման գումարը»,- տեղեկացրեց պրն Դոստուրյանը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031