Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիֆոռնիայի խորհրդարանական հանձնաժողովն ընդունեց ցեղասպանության թեման դասավանդելու օրինագիծը. Asbarez

Մայիս 24,2014 13:41 Share
Աջակցեք aravot.am-ին

Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի ստորին պալատի՝ Վեհաժողովի հատկացումների հանձնաժողովը փակ քվեարկությամբ հաստատեց AB 1915 բանաձևի նախագիծը, որով երաշխավորվում է Հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկումը դպրոցական լրացուցիչ ծրագրերում. հայտնում է «Ասպարեզ»-ը:

Եթե նահանգային խորհրդարանի երկու պալատներն ընդունեն բանաձևը, ապա այն կվավերացնի Կալիֆոռնիայի նահանգապետը, նահանգի 7-12 տարեկան դպրոցականների համար նախատեսված՝ սոցիալական գիտելիք և պատմություն առարկայի լրացուցիչ դասընթացներում կխրախուսվի Հայոց ցեղասպանության, աշխարհում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունների վերաբերյալ նյութերի ընդգրկումը:

Բանաձևի նախագիծը, որը հեղինակել է Վեհաժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը, նաև երաշխավորում է, որպեսզի նահանգի կրթության վարչությունը 1915-ի ցեղասպանության թեմատիկ նյութեր ընդգրկի կրթադաստիարակաչական հրատարակություններում ևս:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: