Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը` կառավարության մասին. «Փոխել են ընդամենը հեծյալներին, բայց ձիերը մնացել են նույնը» (Տեսանյութ) 

Մայիս 27,2014 17:39

«Նույն թիմը, կուսակցությունը, նույն խորհրդարանական մեծամասնությունը. փոխել են ընդամենը հեծյալներին, բայց ձիերը մնացել են նույնը»,-Aravot.am-ի հարցին՝ համամի՞տ է այն տեսակետին, թե ՀՀ կառավարության ծրագիրը մասնագիտական առումով հավատ չի ներշնչում, այնտեղ թվային տվյալները քիչ են, այսպես պատասխանեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Պարոն Հայրիկյանը խոստովանեց, թե կարող էր կառավարության ծրագիրը խորն ուսումնասիրել, եթե չապրեր Հայաստանում և չհասկանար, որ կառավարության ծրագրում արմատական փոփոխություններ լինել չեն կարող:

Պարոն Հայրիկյանը նշեց, թե չի ուզում շատ մանրամասնել, սուր բաներ ասել, քանի որ կառավարության անդամներին ամեն օր տեսնում է, միմյանց բարևում են:
Այնուհետև հիշեցրեց, որ ինքը բազմիցս ներկայացրել է տարբեր առաջարկներ՝ կապված ժողովրդավարության, ազգային անվտանգության, աղջիկների` բանակ զորակոչելուն վերաբերող հարցերի հետ, սակայն արձագանք չի ստացել, «իրենք նույն դիրքերում են, շարունակում են նույնը` ասելով` ինչ լավ է»: Այս առիթով պարոն Հայրիկյանը նկատեց. «Տերերը նույնն են մնացել, բայց սկզբունքն այն պիտի լինի, որ մենք պետք է փոխենք ամեն ինչ»: Ուստի իշխանությանը Պարույր Հայրիկյանը «սթափություն» է մաղթում;
Մեր հարցին ` համամի՞տ է այն կարծիքին, որ Հովիկ Աբրահամյանը միակ «տղամարդ» վարչապետն է, որը կանգնեց ու հայտարարեց, թե այն, ինչ գրված է կառավարության ծրագրում, ինքն այդ ամենի պատասխանատուն է, Պարույր Հայրիկյանն արձագանքեց` հիշելով Մարգարիտ Թեթչերին. «Նա տղամարդ չէր, բայց ողջ աշխարհը նրան «երկաթե տիկին» էր ասում: Ինձ դուր չեն գալիս այդ արտահայտությունները` տղամարդ է, տղամարդ կին է…ի՞նչ տղամարդ, պարզապես պիտի մարդ լինես և գործով ազնվորեն ծառայես մարդկանց»:

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031