Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանոթի անունով ապառիկ «նոութբուք» համակարգիչ և բջջային հեռախոս է վերցրել և վճարումները չկատարելով` դիմել փախուստի

Մայիս 27,2014 19:53

Ոստիկանության ծառայողներն օրերս Կենտրոնականի բաժին են հրավիրել 1986 թ. ծնված Տիգրան Մ.-ին: Նա հաղորդում է տվել, որ իր ծանոթ Արթուրը մարտ ամսին Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութ-սրահից իր անունով ապառիկ վերցրել է «նոութբուք» համակարգիչ և բջջային հեռախոս, սակայն վճարումներ չի կատարել, խաբեությամբ տիրացել է դրանց և դիմել փախուստի:

Ոստիկանները պարզել են, որ Արթուրը 1989 թ. ծնված Արթուր Հ.-ն է, որը մայիսի 26-ին, ժամը 13.50-ին, բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:

Կատարվում է քննություն:

 

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031