Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռներդ գրպանիցդ հանի». ոստիկան

Մայիս 29,2014 17:23

Արաբկիրի դատարանում մեկ ժամից ավելի է, ինչ աղմուկ-աղաղակ է: Դատարան է բերվել ոստիկանին «ծեծած» մի հոգեկան հիվանդ՝ Արմեն Սրապյան անուն-ազգանունով:

Նա «Արեւելյան խոհանոցի» մոտ, ոստիկանի հորդորին՝ «Ձեռներդ գրպանիցդ հանի», չի ենթարկվել: Բայց ի՞նչ ենթարկվի, հո ոստիկանի գրպանը չէր իր ձեռքերը մտցել, ինքը՝ իր շալվարի գրպանը:

Արմենը նրա հայացքում «թույն» է տեսել: Հինգ անգամ հոգեբուժարաններով անցած Արմենը դիմել է ոստիկանին, թե՝ «կեղտ ես ման գալիս» ու հարվածել է նրան:Նրա կողքին եղել են քույրը, նրա ամուսինը, իսկ դատարան գալու են ոստիկաններ, որոնք ցուցմունք են տալու հոգեկան հիվանդի դեմ:

Իր տարօրինակություններով աչքի էր ընկնում նաեւ ամբաստանյալի մայրը, որը «տեղում» իմացավ, որ լրագրողը…դատախազից ուժեղ մարդ է:Նա ասում էր, որ գոնե մի լրագրող կանգնի իր կողքին, որդուն կտանեն ոչ թե մեկուսարան, այլ հոգեբուժարան:
Խառը պատմություն էր:Բայց մի անգամ ամբաստանյալին տեսնելը բավական էր հասկանալու, թե ում վրա կարող են քրեական գործ սարքել:

Հա, բայց ձեզ ինչ կտա հաշվառված հիվանդ ազատազրկելը:

Ռ.Մ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031