Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական մենթալիտետ ունեցող գլուխների գույքագրումը ՀՀ-ում

Հունիս 04,2014 16:48

Երբ մեր ենթագիտակցությունը ննջում է, գիտակցություն կոչված կարծրատիպերի հավաքածուն դրսից ամեն պատահական կամ նպատակային հրամցվածին սկսում է արձագանքել: Մտածենք, թե ինչպես դրսից հրամցվածը գլորենք ետ` իր տեղը:

Գարեգին Նժդեհի արձանի համար հայտարարված մրցույթը արդյունք չտվեց: Ինչու մեր քանդակագործներին չհաջողվեց կերտել նրա կերպարը: Չկարողացա՞ն տեսնել Գարեգին Նժդեհի տեսած ապագա Հայաստանը, ծանո՞թ չէին նրա գաղափարախոսությանը, թե՞ փիլիսոփայությունն էր թույլ ներշնչանքի համար: Միգուցե ստեղծել են, մենք չենք ընկալում: Հնարավոր է: Ժամանակը ցույց կտա: Իրոք՝ դժվար է կերտել մի մարդու կերպար, որին բոլորը նայեն ու գիտակցեն, որ անկախությունը ազատության մեջ ապրել կարողանալու շնորհ է:
Դիմենք Գարեգին Նժդեհին
• Սպարապետ, ի՞նչ կասես արձանիդ մասին:
• Իմ արձանը ձեզ թողած Հայաստանն է:
• Սպարապետ, իսկ ի՞նչ կասես Անաստասի արձանի մասին, կառավարությունը պատրաստվում է դնել այն:
• Որտե՞ղ, իմ հողի վրա՞:
• Դե գիտես Սպարապետ…
• Մի կմկմա: Հասկացա: Ինքներդ որոշեք, ո՞ր Հայաստանում եք ցանկանում ապրել, ի՞մ, թե՞ Անաստասի:

Չենք կարողանում որոշել: Դիմում ենք Նապոլեոն Բոնապարտին: Նա հիշում է.

– Մի անգամ Թալեյրանին տարա ռազմի դաշտ ու ստիպում էի նայել խեղված ու մասնատված դիակներին: Տեսած դաժանություններից նա ցնորվում էր ու ործկում, աղերսում էր, որ դադարեցնեմ, բայց ես շարունակում էի նրան ստիպել նայել ու բղավում էի. «Նայի’ր, նայի’ր, տե’ս քո մեծ դիվանագետ լինելու գինը… »:

Ետևում բիրտ ուժ ունենալու պարագայում մեծ դիվանագետ լինելը մեծ շնորհ չէ: Իսկ թե ինչ գնով էր ձեռք բերված այդ ուժից օգտվելու և սեփական անձի անձեռնմխելիությունը տասնամյակներ ապահովելու իրավունքը, այդ փաստի հետ բախվելիս Անաստաս Միկոյանի ապոլոգետները ոչ միայն չեն լռում, այլ` կայսերական ուժի ուրվականին ապավինած հոխորտում են մանուկ ՀՀ-ը պահապանող նվիրյալների վրա: Այսօր ձեզ ստիպում են արձանը դնել, վաղը ստիպելու են Արցախի զորքը զինաթափել, այսօր` արձանը, վաղը` Արցախը: Եվ ի՞նչ եք ակնկալում գալիք սերունդներից, որ կարդարացնե՞ն ձեզ, ասելով, որ ժամանակներն ուրիշ էին, թե՞ մեզ կմեղադրեն ձեր ձեռքը չբռնելու համար (մեղմ ասած):

Հարց Անաստաս Միկոյանի ապոլոգետներին, առանց պատասխան ակնկալելու.
– Պարոնայք, դուք երբևէ, գոնե մեկ անգամ, մեկ, և ոչ 10, ոչ 100, ոչ 1000 … այլ ընդամենը մեկ մարդու գնդակահարմանը ներկա եղե՞լ եք, տեսե՞լ եք, թե դա ինչպես է արվում…Պարզապես մոլորվել եք…

Քանի՞ դար կարելի է անել նույնը և ակնկալել այլ արդյունք, փոխել ազատությունը «անվտանգության երաշխիք»-ի հետ: Ինչո՞ւ չեք կարողանում կռահել, թե ինչն է պատճառը, որ միշտ ռուսին հաջողվում է դարձնել մեզ թուրքի համար աճուրդի առարկա:

Պատճառը մեզանից դուրս չէ: Թուրքը միշտ մնում է թուրք, ռուսը` միշտ ռուս, ամեն մեկը իր ինքնությանը հավատարիմ: Երբևէ, որևէ մեկդ տեսե՞լ եք ռուսի ձեռքով «բութ» թուրքի լվացված ուղեղ, ինչը չես ասի մեր մասին: Ռուսական լեզվամտածողությամբ թուրք չի եղել ու չի էլ լինի, ինչը կրկին չես ասի մեր մասին: Ում լեզվամտածողությամբ ապրում ես՝ նրա արժեքներն էլ դավանում ես, նրա աշխարհընկալումը եղբայրներիդ պարտադրում ու նրա շահն էլ սպասարկում:

Ռուսա-կայսրական մենթալիտետով օժտված հայը սեփական ինքնությանը նայում է կայսերապաշտ ռուսի և ոչ շարքային ռուսի աչքերով, շարքային ռուսը զբաղված է իր խնդիրներով, հեռավոր Հայաստանը նրան չի հետաքրքրում, և ի՞նչ է տեսնում, բնականաբար ճորտ, սեփական պետականությանն է վերաբերվում քմծիծաղով: Նման հոգեկերտվածքի տեր մարդը ի՞նչ զգացումներ կարող է տածել իր սեփական տեսակի ու իր եղբայրների հանդեպ: Նրա հոգեվիճակը նման է խաբած տղամարդուց անճոռնի երեխա ծնած կնոջ մղձավանջի: Ի՞նչ անել, շարունակել սիրել ամուսնուն, թե՞ հրաժարվել երեխայից: (կարդացեք «Отрицательный опыт господина З.Балаяна կետ 4»  ):

Իսկ Անաստաս Միկոյանի արձանը դնելու նպատակը մեկն է՝ Եվրասիական միությանը բռնակցելուց առաջ, ստուգել ռուսական գործոնի առկայության չափը ՀՀ-ում: Գնում է, ռուսական մենթալիտետ ունեցող գլուխների հերթական գույքագրումը: Դա է Անաստաս Միկոյանի պատմական երկրորդ այցի առաքելությունը և, թե քանի հայ կդնի գլուխը ՀՀ ոստիկանների մահակների տակ արձանի բացման օրը, դրանից էլ կախված կլինի ՀՀ-ն պետականությունը ամորձատելու հերթական քայլը: Սա կանխամտածված սադրանք է, շանտաժի տակ պահվող ոչ լեգիտիմ ՀՀ կառավարության և Ռուսաստանի իշխանությունների կողմից:

Ետ նայող եղբայրներ, մենք չենք պատրաստվում ձեզ դատել թույլ լինելու համար: Մենք ձեզ մեղադրում ենք ուժեղ լինել չցանկանալու մեջ:

Ինչպե՞ս ուժեղ լինել:

Չեն լինում ուժեղ, հետո` մեծ նպատակ դնում, այլ` մեծ նպատակ են դնում, ու մեծ նպատակի ճանապարհն անցնելով դառնում ուժեղ: Ուժեղ լինելը ընտրյալների մենաշնորհ չէ: Ուժեղ լինելը լոկ մեծ նպատակին հասնելու ճանապարհի ընտրության խնդիր է: Մենք այդ մեծ նպատակը 1988թ-ին մեր առաջ դրեցինք: Կամ մեզ միացեք, կամ էլ հեռացեք…

Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. David says:

    Միթե սերժն ավելի լավն է միկոյանից:Ազգանունը փոխեք դարձրեք միկոյան ու թող արձանը շրջի, էլ ինչ կա մտածելու: Տարբերությունը ո*րն է:

  2. Hayk says:

    Կոզմոյան, դու ել Հայաստանի Յարոշն ես???!!!!

  3. Կարեն Սաղաթելյան says:

    Վաղուց այսպիսի դեմագոգիկ հոդված չեմ կարդացել: Ես կատեգորիկ դեմ եմ Միկոյանի արձանի տեղադրմանը, բայց ինչ կապ ունի ռուս ժողովուրդը վրացի Ստալինի, Բերիայի, հայ Միկոյանի, հրյա Սվերդլովի ու Մոլոտովի հետ: Գազը բերոմ են սահման ամենաէժան գնով, հայ չինովնիկը գինը կրկնապատկում է` ռուսն է մեղավոր, հայաստանի “ընտրանին” ջուրը բաց է թողնում Սեվանից` ռուսն է մեղավոր, բավական չի?

  4. David says:

    Ու*մ է համարում Միտյա, պարոն մեծն Հայկը:Եթե ճիշտ եմ զգում, գերանդին շփոթել է հիշողության և իմացության հետ:Ի տարբերություն Դիմիտրիի ես ծանոթ եմ հայի հիշողությանը և ընդունակություններին, մեե~ծն Հայք:Հարմար ախպեր ա, բայց ես իմ տեղն եմ, տղա…

  5. David says:

    Հա, ներող, սխալվեցի, խոսքն ուրիշի էր հղված:

  6. Armine G says:

    Այս արձանի նախաձեռնությունը և նրա արձագանքների վերլուծությունը մի լավ միջոց է ստուգելու և վերագնահատելու մեր ժողովրդի ստրկամտության աստիճանը: Դրանից կախված կորոշվի ավելի մեծ ճնշումներ կարո՞ղ են գործադրել մեր վրա:

    • Vahagn says:

      Շնորհակալություն Արմինե, ուրախ կլինեմ ձեզ հետ հաղորդակցվել ֆեյսբուքյան էջում: Եթե կցանկանաք ինձ կարող եք գտնել – Ваагн Козмоян

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30