Լրահոս
Օրվա լրահոսը

Շտաբային ուսումնավարժություն`Երևանի քաղաքապետարանում

Հունիս 06,2014 17:05

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է «Երևանյան ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որը ղեկավարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Շտաբային ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետն էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արթուր Եսայանը:

Ուսումնավարժության հիմնական նպատակներն էին՝
1. Ղեկավար կազմի մասնագիտական ունակությունների կատարելագործումը բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ.
2. Բարձրացնել բնակչության պաշտպանության միջոցառումներին ընդգրկված կառավարման մարմինների փոխհամագործակցության արդյունավետությունը.
3. Ստուգել արտակարգ իրավիճակներում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության պլանի հավելված 4-ի՝ Ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի և փլուզման դեպքում բնակչության պաշտպանության պլանի իրատեսությունը:
Շտաբային ուսումնավարժությանը մասնակցել են Երևան քաղաքի ԱԻ մշտական գործող և տարահանման հանձնաժողովները, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունը, վարչական շրջանների ղեկավարներն ու Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներե ՓԲԸ-ի ներկայացուցիչները: Շտաբային ուսումնավարժությանը մասնակից բոլոր պատասխանատուները զեկուցել են կատարված աշխատանքների մասին: Շտաբային ուսումնավարժության ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ ուրսումնավարժանքի ընթացքի մասին մանրամասն զեկուցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ընդգծելով վարժանքի դրական կողմերն ու որոշակի բացթողումները՝ այն գնահատել է բավարար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30