Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում տուրիզմի զարգացմանն աջակցելու նպատակով քննարկում էր կազմակերպվել

Հունիս 06,2014 18:02

Այսօր Լոռու մարզում տուրիզմի զարգացմանն աջակցող մի շարք միջազգային ու հասարակական կառույցներ մարզում տուրիզմի զարգացումը խթանող ծրագրերի վերաբերյալ Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում քնննարկում էին ծավալել:

Հանդիպում-քննարկումն իրականացավ Լոռու մարզպետարանի և «Վորլդ Վիժն» կազմակերպության նախաձեռնությամբ:

«Տուրիզմի զարգացումը Լոռու մարզպետի կողմից դիտարկվում է որպես մարզի տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղ, բավականին ակնառու քայլեր են կատարվում այդ ուղղությամբ»,-ասաց Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը` կարեւորելով նմանատիպ հանդիպումների անցկացումը:
Լոռու Մարզպետարանի Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը եւս կարևորեց տուրիզմի բնագավառում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համագործակցությունը:

«Քննարկման նպատակներից մեկն էլ այն է, որ կազմակերպությունները ոչ թե կրկնեն մեկը մյուսին, այլ գործեն մեկ արժեհամակարգում՝ լրացնելով մեկմեկու»:

«Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» կազմակերպության Լոռու մարզի ղեկավար Արմեն Բեժանյանն էլ Aravot.am-ի հարցին ի պատասխան նշեց, որ Լոռու մարզը տուրիզմի զարգացման առումով բավական մեծ ներուժ ունի:

«Մարզում տուրիզմի այլ ճյուղեր կարող ենք զարգացնել, դա ագրոտուրիզմն է, էկոտուրիզմը, որոնք այսօր բավականին պահանջված են»,-եզրափակեց Արմեն Բեժանյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30