Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքական թիմի 4 մարզիկ մասնակցում է «Աշխարհի գավաթին»

Հունիս 08,2014 10:25

Հունիսի 4-13-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի է ունենում «Աշխարհի գավաթ» գնդակային և ստենդային հրաձգության օլիմպիական մի շարք վարժություններից , որին մասնակցում են նաև Հայաստանի հավաքական թիմի 4 մարզիկ` գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: «Աշխարհի գավաթին» մասնակցում է 96 երկրի 1292 հրաձիգ, այս մրցաշարին տարիքային բաժանումներ չկան և մեր թիմի 3 երիտասարդները կմրցեն մեծահասակների դեմ: Հիշեցնենք, որ հայ հրաձիգներից 2-ը՝ Հրաչիկ Բաբայանը և Զավեն Իգիթյանը նվաճել են «Պատանեկան օլիմպիական խաղերի» ուղեգրեր: «Աշխարհի գավաթը» հարմար առիթ է հնարավորությունները նախապես գնահատելու, սխալները շտկելու և օգոստոսին Նանջինգում կայանալիք խաղերին լավ նախապատրաստվելու համար: Օլիմպիականները մրցմանը մասնակցում են պետական, Քրիստիան Լաուերն անձնական, իսկ Մարիամ Միքայելյանը հովանավորի ֆինանսավորմամբ:

Այսպիսով, «Աշխարհի գավաթ»-ում Հայաստանը ներկայացնում են.

Ատրճանակ ձև՝
1. Զավեն Իգիթյան (ծնվ. 1999թ.)` I կարգ, մարզիչ` Խորեն Իգիթյան,

Հրացան ձև՝
2. Քրիստիան Լաուեր (ծնվ. 1980թ.)՝ ՍՎԹ, մարզիչ`Անդրանիկ Այվազյան,
3. Հրաչիկ Բաբայան (ծնվ. 1996թ.)` ՄԿՍՎ, մարզիչ`Անդրանիկ Այվազյան,
4. Մարիամ Միքայելյան (ծնվ. 1995թ.)՝ ՍՎ, մարզիչ`Անդրանիկ Այվազյան:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30