Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային պողոտայով «Տաշիր գրուպն» է հետաքրքրված

Հունիս 18,2014 14:25

Պողոտան կպատվի գրանիտե սալիկներով

7 տարի առաջ կառուցված Հյուսիսային պողոտայում այս օրերին կրկին մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում: Քաղաքացիները, չհասցնելով վայելել «էլիտար» պողոտայում զբոսնելու, ժամանակ անցկացնելու հաճույքը, ստիպված են կրկին փոշի շնչել, շինարարական տեխնիկայի աղմուկը լսել: Պողոտայի հատակն ամբողջությամբ քանդված է, մեծ-մեծ քարաբեկորներն էլ ամենուր թափված: Այս անգամ Հյուսիսային պողոտայով հետաքրքրված է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որը որոշել է պողոտայի՝ ժամանակին արված անորակ բետոնե հատակը փոխարինել երկարաժամկետ գրանիտե սալիկներով: Ընկերությունը Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերի բնակիչներից գնել է ստորգետնյա ավտոկայանատեղիների համար նախատեսված տարածքը՝ առեւտրի ցանց կառուցելու նպատակով: Քաղաքապետարանից «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ ողջ ծախսերը «Տաշիր գրուպն» է հոգում, եւ համայնքային բյուջեից այդ նպատակով ոչ մի լումա չի հատկացվել: Քաղաքապետարանից նաեւ հայտնեցին, որ սալիկապատման համար ընկերությունը կծախսի մոտ 5 միլիոն դոլար: Սալիկները ներկրվել են արտերկրից եւ, ինչպես քաղաքապետարանից են վստահեցնում, նախատեսված են 40-50 տարվա օգտագործման համար:

Ըստ նույն աղբյուրի՝ պողոտան կանաչապատվելու է, նոր լուսավորություն է անցկացվելու, ստորգետնյա անցումների համար էլ էլեկտրական շարժասանդուղքներ են տեղադրվելու:
Հյուսիսային պողոտայի վերգետնյա հատվածում նոր նստարաններ են տեղադրվելու:
Մոտ մեկուկես ամսից պողոտան պատրաստ կլինի:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30