Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացվել է «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրության արգելանքը

Հունիս 18,2014 13:25

Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի համապատասխան մասնագետի զեկուցագիրը, «Ակադեմիկոս Ա.Ավդալբեկյանի անվան առողջապահական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի սանիտարահիգիենիկ փորձարկման լաբորատորիայի արձանագրությունը (N266 16.06.2014թ.), սննդամթերքի համապատասխանության մասին և «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014թ. հունիսի 18-ի որոշմամբ վերացվել է:

Հ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30